Շամխոր (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Մորուլ
ադրբ.՝ Şəmkir
Զինանշան
Shamkir gerb.png

Կոորդինատներ: 40°49′47″ հս․ լ. 46°01′02″ ավ. ե. / 40.82972° հս․. լ. 46.01722° ավ. ե. / 40.82972; 46.01722
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՄորուլի
Հիմնադրված է1944 թ.
Առաջին հիշատակում5. century
ԲԾՄ450±1 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն31 100 մարդ (2004)
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմԻսլամ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ+994 241
Փոստային ինդեքսներAZ 5700
Ավտոմոբիլային կոդ57
Պաշտոնական կայքshamkir.net
##Շամխոր (քաղաք) (Ադրբեջան)
Red pog.png

Շամխոր (նաև՝ Աննենֆելդ, Մորուլ, ադրբ.՝ Şəmkir՝ Շամքիր), քաղաք ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հյուսիսարևմտյան մասում։ Գտնվում է Թբիլիսի-Եվլախ ավտոմայրուղու վրա, Դոլլյար երկաթուղային կայանից 4 կմ հեռավորության վրա։ Շամխորից դեպի արևելք տեղակայված է Ադրբեջանի օդուժի Դոլլյար ռազմական օդակայանը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1989 թվականի համամիութենական մարդահաշվի՝ Շամխորում ապրում էր 27917 մարդ[1], իսկ 2008 թվականին՝ 37773։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամխորը հայտնի է 5-րդ դարից։ Պատմականորեն այն գտնվում էր Մեծ Հայքի Ուտիք աշխարհի Գարդման կամ Շակաշեն (ըստ տարբեր տվյալների) գավառների կազմում։ Թեև Շամքորը ի սկզբանե հայաբնակ քաղաք էր (և մնաց այդպիսին մինչև ուշ միջնադար), պատմության ընթացքում այն բազմիցս ասպատակվել է սկյութների, ալանների և այլ լեռնցիների կողմից, որոնց մի մասը բնակություն էր հաստատել քաղաքում կամ հարակից տարածքներում։ Արաբական արշավանքի ժամանակ, 652 թ. Շամխորը գրավեցին արաբները. քաղաքը հայտնվեց Շադդադյանների արաբական տիրապետության ներքո։

Շամխոր բնակավայրում հայտնաբերված կախազարդ. մ.թ.ա. 2-րդ հազարամյակ

1195 թվականին հայ-վրացական միացյալ բանակը՝ Զաքարյաններ և Վահրամյաններ իշխանների հրամանատարության ներքո, ազատագրեց Շամքորը։ Քաղաքը միացվեց Գագի Վահրամյանների (Վահրամյան-Գագեցի) հայոց իշխանությանը։ Շամքորում տեղակայվեց Վահրամյանների իշխանության մաքսատուն-կամուրջը, որը հայտնի է Դրունք Հայոց անվանմամբ։

Շամխորը մնաց Վահրամյանների իշխանության կազմում մինչև թաթար-մոնղոլների 13-րդ դարի ավերիչ արշավանքները Հայքի վրա։ Թաթար-մոնղոլների կոտորածից ու թալանից հետո, Շամխորը կորցրեց իր նախկին փառքը և դարձավ պրովինցիալ ավան։

1826 թվականին տեղի ունեցած Շամխորի ճակատամարտում, որը գլխավորում էր ռուսական բանակի հայազգի գեներալ Վ. Մադաթովը, իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայկական աշխարհազորային ջոկատները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]