Որդուարում պահպանվել են դեռ XVIII-XIX դարերում Շահումյան, Կոմսոմոլսկի, Բագիրով և այլ փողոցներում կառուցված ժողովրդական տներ, որոնց թիվը կազմում է շուրջ 50 հատ։ Հիմնականում միահարկ կամ երկհարկ բազմասենյակ բնակելի տներ են, կառուցված աղյուսից և կիսամշակ քարից։ Մուտքերի և լուսամուտների շուրջը, ճակատներում և պատշգամբների վրա կան զարդաքանդակներ[8]