Խուրս
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Խուրս | ||
| ադրբ.՝ Xurs | ||
| 39°12′18″N 45°54′1″E / 39.20500°N 45.90028°E | ||
| Երկիր | ||
| Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
| Շրջան | Օրդուբադի շրջան | |
| Համայնք | Օրդուբադի շրջան | |
| Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
| Բնակչություն | 155 մարդ (2010) | |
| Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | շիա իսլամ | |
|
| ||
Խուրս[1] (ադրբ.՝ Xurs), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։ Տեղակայված է Նորակերտից մոտավորապես 4 կմ ձորն ի վար, դեպի Բիստ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուրսի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Հայերն այստեղ բնակվել են մինչև 20-րդ դարի սկզբները[2]։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի եկեղեցի, որը ներկայումս ունի խաթարված վիճակ։ Հորինվածքը՝ եռանավ բազիլիկ։ Տեղական որձաքարով կառուցված Խուրսի եկեղեցու անվան և անցյալի մասին տեղեկություններ հայտնի չեն։ Եկեղեցու ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ նրա նախկին շինությունը կառուցվել է վաղ դարերում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- 1 2 3 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 75 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
