Ներքին Ազա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազա (այլ կիրառումներ)
| բնակավայր | ||
|---|---|---|
| Ներքին Ազա | ||
| ադրբ.՝ Aza | ||
| 38°56′18″N 45°49′42″E / 38.93833°N 45.82833°E | ||
| Երկիր | ||
| Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
| Շրջան | Որդուարի շրջան | |
| Համայնք | Օրդուբադի շրջան, Նախիջևանի գավառ, Օրդուբադի գավառ և Նախիջևանի գավառ | |
| Այլ անվանումներ | Ազա, Յուխարի Ազա | |
| Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
| Բնակչություն | 407 մարդ (2010) | |
| Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Ներքին Ազա (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Aza - Ազա), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում[1], Գիրան գետի ստորին հոսանքում, հարթավայրում, Երևան-Բաքու երկաթուղու Ազա կայարանի մոտ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին Ազան գտնվում է պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում, Գիրան գետի ստորին հոսանքում, Արաքս գետից ոչ հեռու, այգևետ հարթավայրում, Վերին Ազա գյուղից 2 կմ հարավ-արևմուտք[2]։ Գյուղը հիմնված է պատմական Ազատ քաղաքի տարածքում։
Խորհրդային տարիներին մտնում էր Նախիջևանի ԻՍՍՀ-ի Օրդուբադի շրջանի մեջ։ Դեր գյուղի հետ միասին միավորված էր Վերին Ազա կոլտնտեսության հետ[2]։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում բնակվում էին հայեր և ադրբեջանցիներ։ Հայերի մի մասն այստեղ եկել էր 1829 թվականին Մարազա քաղաքի շրջակայքից[2]։ Վերջին հայ ընտանիքները այստեղից տեղափոխվել են 1970-ական թվականներին։ Այստեղից էր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մայրը՝ Ղումաշը[3]։ Այժմ գյուղի բնակիչները ադրբեջանցիներ են[2]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին Ազայի բնակիչները զբաղվում են երկրագործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ[2]։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գտնվել էր Սուրբ Առաքյալ եկեղեցին, որը մինչև 20-րդ դարը արդեն ավերակ էր։ Գյուղում էր գտնվում Սուրբ Գևորգ մատուռը։
Գյուղի հյուսիսարևմտյան մասում կար 14-րդ դարի և ավելի ուշ ժամանակի գերեզմանոց, որտեղ մինչև 20-րդ դարի վերջերը պահպանվել էին շուրջ 170 հարթ, քառանկյուն և խոյաձև տապանաքար։ 61 տապանաքարի վրա կար արձանագրություն։ Դեռ 1980-ականներին խոյաձև տապանաքարերից մի քանիսը տեղահան էին արվել[4]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայտնի երգահան Արամ Խաչատրյանի ծնողները հինավուրց գողթնեցիներ էին, որը Մովսես Խորենացին գովերգել էր որպես շնորհալի երգիչ-երաժիշտների հայրենիք։ Հայրը՝ Եղիան, ծնվել է Երևանի նահանգում՝ Օրդուբադի մոտակայքում, իսկ մայրը՝ Ղումաշը, ծնվել է Ներքին Ազա գյուղում[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- 1 2 3 4 5 6 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 38 — 1008 էջ։
- ↑ Նախիջևան՝ Գլուխ երրորդ
- ↑ Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 224 էջ։
- ↑ «Արամ Խաչատրյան». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
