Ըզնմեր
Jump to navigation
Jump to search
Ըզնմեր կամ Ազնամիր[1], այժմ լքված գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։ Տեղակայված է Խուրսից 3-4 կմ ներքև, Ողոհի գյուղի արևելյան կողմում[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի անցյալի մասին տեղեկություններ չեն պահպանվել: 19-րդ դարի սկզբներին հայերի հեռանալուց հետո Ըզնմերը լքվել է և փլատակների վերածվել[2]։
Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում եղել է եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն այժմ ավերակների է վերածվել։ Ունեցել է միանավ դահլիճի հորինվածք[2]։
Ըզնմերի գերեզմանտունը գտնվում է գյուղատեղիի հյուսիսային մասում, ունի 13-17-րդ դարերի մի շարք տապանաքարեր, որոնք մեծ մասամբ թաղված են հողի մեջ կամ էլ տեղահան են արված[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 74-75 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
|