Գանձակ (Որդուարի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանձակ (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Գանձակ/Գյանջա | ||
| ադրբ.՝ Gənzə | ||
| Երկիր | ||
| Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
| Շրջան | Որդուարի շրջան | |
| Համայնք | Օրդուբադի շրջան | |
| Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
| Բնակչություն | 1․360 մարդ (2010) | |
| Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Գանձակ[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Gənzə - Գյանջա), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։
Գանձակի Սուրբ Հակոբ եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակը՝ XIV-XV դդ.։ - Տեղը՝ գյուղի կենտրոնական թաղամասում։ - Ճարտարապետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ - Հորինվածքը՝ եռանավ բազիլիկա։ - Շինանյութը՝ մշակված և կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ 1577 թ., XVII դ., 1877 թ.։ - Մուտքը՝ արևմտյան ճակատում։ - Աբսիդը՝ բազմանիստ։ - Մույթերը՝ անհայտ։ - Ավանդատները՝ մեկ զույգ։ - Արձանագրություններ՝ ունեցել է 1577 թ. վիմագիր խաչքար, այժմ անհետ կորած։ - Որմնանկարներ՝ անհայտ։ - Պատկերաքանդակներ՝ անհայտ։ - Զարդաքանդակներ՝ անհայտ։ - Շրջակայքում՝ անհայտ։ - Վիճակը՝ 1927 թ. եկեղեցուց տեսանելի է եղել միայն նրա արևելյան ճակատը և հյուսիսային որմի մի մասը։ Այժմ իսպաո ավերված է։
Գանձակի գերեզմանատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակը՝ XIII-XIX դդ.։ - Տեղը՝ գյուղի հյուսիսարևելյան մասում։ - Տապանաքարերի թիվը՝ 67 -70։ - Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյունի։ - Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 48։ - Վիճակը՝ հին տապանաքարերը մեծ մասամբ տեղահան են արված, արձանագրությունները եղծված են ու քայքայված։
Գանձակի Սինեական ուխտատեղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակը՝ XI-XIII դդ.։ - Տեղը՝ գյուղից 1 -1,5 կմ վերև՝ ձորի մեջ։ - Հորինվածքը՝ անհայտ։ - Շրջակայքում՝ տեսանելի են հին եկեղեցու քարաբեկորները։ Հատկապես աչքի է ընկնում Սինեական մականունով խաչքարը, որն այժմ գլորված և կոտրված է։ Ամենայն հավանականությամբ այս ուխտատեղում է եղել Գողթնի նշանավոր Սինեական անապատը։ - Վիճակը՝ ավերակ ու քայքայված։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
