Jump to content

Վարակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վարակերտ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՈրդուարի շրջան
ՀամայնքՕրդուբադի շրջան
Բնակչություն0 մարդ
Ժամային գոտիUTC+4
Վարակերտ (Ադրբեջան)##
Վարակերտ (Ադրբեջան)

Վարակերտ (հայտնի է նաև Վերին Գետ անունով), միջնադարյան խոշոր հայաբնակ գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Որդուարի շրջանի տարածքում՝ Գեղերեցիկ գյուղատեղից ներքև, Ագուլիսից 1-1,5 կմ հյուսիս, նեղ ձորակի մեջ։

Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Գողթն գավառում։ 19-րդ դարում միացել և դարձել էր Ագուլիս քաղաքի թաղամասերից մեկը, որտեղ բնակվում էր 53 հայ ընտանիք[1]։ Ունեցել էր մոտ 50-60 բնակելի և այլ շինություններ։ 1920-ական թվականներից հետո ավերակների էր վերածվել[2]։

Հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից մոտ 2,5 կմ դեպի հյուսիս, գետի ափին էր գտնվում 12-13-րդ դարերին վերագրվող «Խաչքար» կոչվող սրբատեղին։ Ժամանակի ընթացքում ավերվել էր սրբատեղի մատուռը։ Ըստ վկայության, այժմ սրբատեղից տեսանելի էր միայն մի մեծ քար, որի վրա քանդակված էին մի քանի խաչի պատկերներ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998 թվական, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 772
  2. 2,0 2,1 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 20, էջեր 20 — 224 էջ։