Փառակա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փառակա (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Փառակա | ||
Parağa | ||
Երկիր | Ադրբեջան | |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Որդուարի շրջան | |
Համայնք | Օրդուբադի շրջան, Նախիջևանի գավառ, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Երևանի նահանգ, Հայկական մարզ և Նախիջևանի խանություն | |
ԲԾՄ | 1525 մետր | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 300 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Փառակա[1] (ադրբ.՝ Parağa), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։
Փառակայի Սուրբ Շմավոն եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Փառակայի Սուրբ Հակոբ Հայրապետ վանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակը՝ XII-XIII դդ։
- Տեղը՝ գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք, լեռնալանջին կպած բլուրի հարթ վայրում։
- Ճարտարապետը՝ անհայտ։
- Պատվիրատուն, մեկենասը՝ եկեղեցու 1691-1701 թթ վերանորոգման մեկենաս Փառակայի ժողովուրդ և հոգևոր դաս։
- Հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։
- Շինանյութը՝ սրբատաշ բազալտ, վարդագույն և սպիտակ քար։
- Վերանորոգումներ՝ 1691-1701 թթ։
- Մուտքը՝ արևմտյան ճակատում։
- Աբսիդը՝ կիսաշրջանաձև։
- Մույթերը՝ խաչաձև։
- Ավանդատները՝ մեկ զույգ, երկհարկանի, թաքստոցներով։
- Գմբեթը՝ քարաշեն (աղյուսե ծածկով), 12 նիստերով։
- Արձանագրություններ՝ արևմտյան հարավային և հյուսիսային ճակատներում։
- Որմնանկարներ՝ չունի։
- Պատկերաքանդակներ՝ գմբեթի առագաստային անցումներում, հարավային ճակատում։
- Զարդաքանդակներ՝ մուտքի և լուսամուտների շուրջը։
- Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատի առջև եղել է գավիթ-սրահը, հարավային կողմում սեղանատունը և այլ շինությունները, որոնք այժմ ավերակ են։
- Վիճակը՝ կանգուն։
Փառակայի Սուրբ Ստեփանոս վանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակը՝ XIV-XV դդ։
- Տեղը՝ Փառակայից 1,5 կմ արևմուտք, Փառակա գետակի ձախ ափին։
- Ճարտարապետը՝ անհայտ։
- Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։
- Հորինվածքը՝ միանավ դահլիճ։
- Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։
- Վերանորոգումներ՝ XVII դ, XIX դ։
- Մուտքը՝ արևմտյան ճակատում։
- Աբսիդը՝ կիսաշրջանաձև։
- Ավանդատներ՝ չունի։
- Արձանագրություններ՝ չունի։
- Պատկերաքանդակներ՝ չունի։
- Զարդաքանդակներ՝ չունի։
- Շրջակայքում՝ եկեղեցին ունեցել է մի քանի շինություններ, պարիսպ, որոնք այժմ ավերվել են։ Ավերակներում կան նաև XVI-XVII դդ մի քանի առանց արձանագրությունների խաչքարեր։
- Վիճակը՝ ավերակ։
Փառակայի Սուրբ Եղիա Մարգարա մատուռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակը՝ XIV-XV դդ։
- Տեղը՝ Փառակայի հարավարևմտյան կողմի բարձրագագաթ լեռան կատարին։
- Հորինվածքը՝ միանավ դահլիճ։
- Շինանյութը՝ կիսամշակ որձաքար։
- Վերանորոգումներ՝ XVII դ, XIX դ։
- Մուտքը՝ արևմուտքից։
- Աբսիդը՝ կիսաշրջանաձև։
- Ավանդատներ՝ չունի։
- Արձանագրություններ՝ չունի։
- Զարդաքանդակներ՝ չունի։
- Շրջակայքում կան XVII դ մի քանի խաչքարերի բեկորներ։
- Վիճակը՝ կիսավեր։
Ժամանակը՝ անհայտ։
- Տեղը՝ գյուղի հյուսիսարևելյան կողմում։
- Հորինվածքը՝ ունեցել է միանավ դահլիճի կազմություն։
- Շինանյութը՝ կիսամշակ որձաքար։
- Վերանորոգումներ՝ XVII դ, XIX դ։
- Մուտքը՝ արևմուտքից։
- Աբսիդը՝ կիսաշրջանաձև։
- Ավանդատներ՝ չունի։
- Արձանագրություններ՝ անհայտ։
- Շրջակայքում՝ կա մի մեծ քար, որի վրա քանդակված են խաչապատկերներ։
- Վիճակը՝ ավերակ։
Փառակայի գերեզմանատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակը՝ X-XX դդ։
- Տեղը՝ գյուղի հյուսիսային կողմի բարձրադիր և հարթ վայրում։
- Տապանաքարերի թիվը՝ 800-820։
- Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խաչքարեր, քառանկյուն, խոյաձև։
- Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 67-70։
- Վիճակը՝ XIV-XVII դդ արձանագրությունների մի մասը քայքայված են։
Փառակայի կամուրջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակը՝ XVII դ։
- Տեղը՝ գյուղի արևելյան կողմում, Փառակա գետակի վրա։
- Կառուցող վարպետը՝ անհայտ։
- Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։
- Հորինվածքը՝ միաթռիչք։
- Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։
- Վերանորոգումներ՝ անհայտ։
- Արձանագրություններ՝ անհայտ։
- Վիճակը՝ քանդված է ամբողջ կամարը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|