Տրունիս
| բնակավայր | ||
|---|---|---|
| Տրունիս/Դիրնիս | ||
| Dırnıs | ||
| 38°59′10″N 45°58′45″E / 38.98611°N 45.97917°E | ||
| Երկիր | ||
| Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
| Շրջան | Որդուարի շրջան | |
| Համայնք | Օրդուբադի շրջան | |
| ԲԾՄ | 1397 մետր | |
| Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
| Բնակչություն | 1․467 մարդ (2010) | |
| Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Տրունիս կամ Տրունիք[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Dırnıs - Դիրնիս կամ ադրբ.՝ Drnıs - Դրնիս), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։
Տրունիսի կամ Տրունիքի (Դընիսի) Սուրբ Ստեփանոս եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակը՝ անհայտ։ - Տեղը՝ գյուղի հյուսիսարևմտյան թաղամասում։ - Ճարտարապետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ - Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։ - Շինանյութը՝ սրբատաշ և ճեղքված քար։ - Վերանորոգումներ՝ XVII դ, XIX դ։ - Մուտքը՝ արևմտյան ճակատում։ - Աբսիդը՝ հնգանիստ։ - Մույթերը՝ ութանկյուն կտրվածքով։ - Ավանդատները՝ մեկ զույգ։ - Արձանագրություններ՝ չունի։ - Որմնանկարներ՝ XIX դ որմնանկարները քայքայվել են։ - Պատկերաքանդակներ՝ չունի։ - Շրջակայքը՝ անհայտ։ - Վիճակը՝ ավերակ, կործանման վտանգի տակ։
Տրունիսի կամ Տրունիքի (Դընիսի) Սուրբ Աստվածածին մատուռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակը՝ մոտավորապես XV-XVI դդ։ - Տեղը՝ գյուղի հարավարևմտյան մասում։ -Հորինվածքը՝ միանավ, թաղածածկ դահլիճ։ -Շինանյութը՝ ճեղքված և կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ XIX դ։ - Մուտքը՝ արևմուտքից։ - Աբսիդը՝ կիսաշրջանաձև։ - Ավանդատներ՝ չունի։ - Արձանագրություններ՝ չունի։ - Շրջակայքում՝ մատուռի մոտ կա մի մեծ ժայռ, որի վրա կան մի քանի մեծ ու փոքր խաչաքանդակներ։ Հնուց ի վեր այդ ժայռը պաշտվել ու սրբավայր է համարվել։- Վիճակը՝ ավերակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 113)։ |
