Տևի
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տևի (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Տևի/Տիվի | ||
| Tivi | ||
| 39°07′28″N 45°53′29″E / 39.12444°N 45.89139°E | ||
| Երկիր | ||
| Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
| Շրջան | Որդուարի շրջան | |
| Համայնք | Օրդուբադի շրջան | |
| ԲԾՄ | 1583 մետր | |
| Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
| Բնակչություն | 1․343 մարդ (2010) | |
| Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Տևի (հայտնի է նաև Թիվի, Դև, Դևի, Դևու, Դիվա, Դիվի, Տիվա, Տև և Տևու անուններով[1])(այժմ կոչվում՝ ադրբ.՝ Tivi - Տիվի), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում, Արաքս գետի ձախ վտակ Գիլան գետի ձախ կողմում, Օրդուբադ քաղաքից 27 կմ հյուսիս-արևմուտք, այգեվետ ձորահովիտում[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1829-32 թվականներին ուներ 121, 1873 թվականին՝ 459 բնակիչ, իսկ 1971 թվականին 180 տնտեսություն։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները զբաղվում են շերեմապահոթյամբ, այգեգործությամբ, բուսաբուծությամբ և անասնապահությամբ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի միջնակարգ դպրոց։
Այլ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մերձակայքում կան ծծմբային հանքային ջրեր։ Գյուղը ունի ակումբ-գրադարան, բուժկետ։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիշատակվում է, որ գյուղ եղել է հայկական եկեղեցի և գերեզմանոց, որոնց ճակատագիրը անհայտ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988 թվական, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 453
- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
