Անապատ (Որդուարի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անապատ
| բնակավայր | ||
|---|---|---|
| Անապատ | ||
| ադրբ.՝ Anabad | ||
| 38°55′54.556″N 46°2′16.645″E / 38.93182111°N 46.03795694°E | ||
| Երկիր | ||
| Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
| Շրջան | Օրդուբադի շրջան | |
| Համայնք | Օրդուբադի շրջան | |
| Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
| Բնակչություն | 211 մարդ (2010) | |
| Ազգային կազմ | Նախկինում՝ հայեր, Ներկայում՝ ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | Նախկինում՝ հայ առաքելական, Ներկայում՝ շիա իսլամ | |
|
| ||
Անապատ (ներկայում պաշտոնական անվանումն է Անաբադ, ադրբ.՝ Anabad), նախկին հայկական, ներկայում ադրբեջանաբնակ գյուղ Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում[1][2]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անապատ գյուղը հարուստ է եղել պատմամշակութային հուշարձաններով։ Հայտնի են Սուրբ Ստեփանոս եկեղեցին, Սուրբ Հռիփսիմե մատուռը, ընդարձակ գերեզմանոցը և այլն[3][4]։ Բոլոր հուշարձանները Ադրբեջանի հակահայ քաղաքականության հետևանքով ոչնչացվել են։ Գյուղում առկա է նաև մզկիթ[4]։
Անապատի Սուրբ Ստեփանոս եկեղեցին հիմնադրվել է 14-15-րդ դարերում գյուղի կենտրոնական մասում։ Ունեցել է քառամույթ եռանավ բազիլիկ հորինվածք։ Կառուցվել է ճեղքված և մշակված քարից։ Մուտքը եղել է արևմտյան կողմում, ունեցել է զույգ ավանդատներ։ Հայտնի է, որ 17-րդ դարում վերանորոգվել է։ Արդեն 1990 թվականի դրությամբ եղել է ավերակ[3][4]։
Անապատի Սուրբ Հռիփսիմե մատուռը կառուցվել է ճեղքված և կիսամաշ որձաքարից 19-րդ դարում գյուղից 400-450 մետր դեպի արևելք գտնվող վայրում։ Ունեցել է միանավ հորինվածք։ Մուտքը եղել է արևմուտքից։ Հայտնի է, որ 19-րդ դարում ենթարկվել է վերանորոգման։ Արդեն 1990 թվականի դրությամբ եղել է ավերակ[3][4]։
Գյուղի ընդարձակ գերեզմանոցը գտնվել է բնակավայրի հյուսիս-արևելյան կողմի ձորալանջին։ Ուսումնասիրողների հաշվարկներով ունեցել 260-ից 265 հարթ քառանկյունի տապանաքարեր, որոնցից 74-ը եղել են արձանագիր։ Ձևավորվել է 15-ից 19-րդ դարերում։ 1980-ական թվականների դրությամբ տապանաքարերի մեծ մասը թաղված է եղել հողի մեջ կամ ենթարկվել տեղահանության[3][4]։
Անապատի տարածքում գտնվող մզկիթը թվագրվում է 19-րդ դարի վերջ 20-րդ դարի սկզբով։ Ներկայում այն կանգուն է[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 66 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- 1 2 3 4 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները (համահավաք ցուցակ), Երևան, «Հայաստան» 1986թ., էջ 38-39։
- 1 2 3 4 5 6 Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք Արխիվացված 2020-05-09 Wayback Machine, Երևան, 2012, էջ 24։
