Ովդու
Արտաքին տեսք
Գյուղ | |
---|---|
Ովդու | |
Երկիր | ![]() |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Շրջան | Որդուարի շրջան |
Համայնք | Օրդուբադի շրջան |
Բնակչություն | 0 մարդ |
Ժամային գոտի | UTC+4 |
Ովդու (հայտնի էր նաև Ողդավ, Ողդիվ, Ողդու և Ովդավ անուններով[1]), միջնադարյան հայաբնակ գյուղ, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի տարածքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում՝ Բոհրուտ գյուղից 7-8 կմ հյուսիս արևմուտք, լեռնալանջի փեշին։ Ունեցել է 40 - 50 բնակելի և այլ շինություններ։ 19-րդ դարի սկզբներից անմարդաբնակ էր և փլատակների էր վերածվել[2]։ Գերեզմանատան տապանաքարերի ճակատագիրը անհայտ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]13-րդ դարի հարկացուցակի համաձայն Տաթևի վանքին 12 միավոր հարկ։ Ղևոնդ Ալիշանը ենթադրում էր, որ Ովդուն հիշեցնում է Բիլավ գյուղի մոտ գտնվող Էլթի լեռնագագաթի անունը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 179
- ↑ Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 65, էջեր 65 — 224 էջ։