Խողվանի
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Խողվանի/Խանաղա | ||
ադրբ.՝ Xanağa | ||
Երկիր | Ադրբեջան | |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Օրդուբադի շրջան | |
Համայնք | Օրդուբադի շրջան, Նախիջևանի խանություն և Նախիջևանի գավառ | |
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
Բնակչություն | 720 մարդ (2009) | |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Խողվանի կամ Խողուանք[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Xanağa - Խանաղա), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին մեծության գյուղ է։ Իր պատմական անունը պահպանել է մինչև 15-16-րդ դարերը, որից հետո անվանվել է Խանաղա (Պարոնտեր)։ 17-րդ դարում արդեն Զ. Ագուլեցին այս բնակատեղին անվանել է Խանաղա[2]։
Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու հիմնադրման տարեթիվն անհայտ է։ Տեղակայված է եղել գյուղի արևելյան թաղամասում։ Կառուցվել է մշակված քարից։ Մուտքը՝ արևմտյան ճակատից, աբսիդը՝ կիսաշրջանաձև։ Այժմ ավերված է[1]։
Կամուրջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է 16-17-րդ դարերում Տրունյաց կամ Վանանդի գետի վրա։ Կառուցվել է սրբատաշ և կիսամշակ քարից։ Ունեցել է միաթռիչք հորինվածք։ Ավերվել է 1930-ական թվականներին, քանդված է ամբողջ կամարը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- ↑ Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 75 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։