Նորակերտ (Որդուարի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորակերտ
Գյուղ | ||
---|---|---|
Նորակերտ/Նյուրգյուտ | ||
Nürgüt | ||
Երկիր | ![]() | |
Ինքն․ Հանր․ | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Որդուարի շրջան | |
ԲԾՄ | 1899 մետր | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 131 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Նորակերտ[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Nürgüt - Նյուրգյուտ կամ Նիրգուտ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։
Նորակերտի կամ Նոր Գիուտի թարգմանչաց վանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակը՝ անհայտ։- Տեղը՝ գյուղի կենտրոնական մասում։- Ճարտարապետը՝ անհայտ։- Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։- Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ բազալտ։ Վերանորոգումներ՝ XVII դ.։- Մուտքը՝ արևմտյան ճակատում։- Աբսիդը՝ կիսաշրջանաձև։- Մույթերը՝ քառակուսի։- Ավանդատները՝ մեկ զույգ։ Արձանագրություններ՝ ինտերյերում։- Որմնանկարներ՝ չունի։-
Պատկերաքանդակներ՝ չունի։- Զարդաքանդակներ՝ չունի։- Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատի առջև նկատվում են ավերված շինությունների և պարսպի հետքեր։- Վիճակը՝ կանգուն, քանդված է հյուսիսային ավանդատան եկեղեցու ծածկի առանձին հատվածները, ունի ճաքեր։
Նորակերտի կամ Նոր Գիուտի գերեզմանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակը՝ XII-XVIII դդ.։- Տեղը՝ գյուղի հարավարևելյան մասում. Նորակերտ մտնող ճանապարհի ձախ կողմում։- Տապանաքարերի թիվը՝ 100-110։- Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խոյաձև, խաչքարեր։- Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 7։- Վիճակը՝ տապանաքարերի մեծ մասը կիսով չափ թաղված է հողի մեջ։ Մի շարք տապանաքարեր ու խոյաքանդակներ տեղահան են արված, կոտրատված։ Արձանագրությունները քայքայված ու եղծված են։
Նորակերտի կամ Նոր Գիուտի բերդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակը՝ XIV-XV դդ.։- Տեղը՝ գյուղի հյուսիսարևելյան կողմում-բրգաձև լեռան վրա։- Շինանյութը՝ կիսամշակ և անմշակ լեռնային քար։- Վերակառուցումներ՝ անհայտ։- Միջնաբերդ՝ չունի։- Պարիսպները՝ քայքայված։- Ավերակները՝ գտնվում են լեռան բարձունքում և փեշերին՝ պարիսպներից ներս։- Վիճակը՝ ավերակ, քայքայված։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արգամ Այվազյան - Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները»։ armenianhouse.org։ Վերցված է 2016-02-01