Թարգմանչաց վանք (Նորակերտ)
Թարգմանչաց վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Քառամույթ եռանավ բազիլիկա |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Որդուարի շրջան |
Տարածաշրջան | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Հասցե | Նորակերտ գյուղի կենտրոնական մասում, հարթ տարածության վրա։ |
Դավանանք | ![]() |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Հիմնական ամսաթվերը | 1662 |
Ներկա վիճակ | Ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Ճարտարապետ | Եսայի վարդապետ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1662 թվական |
Կառուցման ավարտ | 17-րդ դար |
Հիմնադրված | 1662 |
Առաջին հիշատակում | 17-րդ դար |
Փակված է | 2006 |
Շինանյութ | Սրբատաշ և կիսամշակ բազալտ |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թարգմանչաց վանք (այլ կիրառումներ)
Թարգմանչաց վանք, հայկական առաքելական ավերված վանական համալիր ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Նորակերտ գյուղի կենտրոնական մասում, հարթ տարածության վրա[1]։ Վանքն ավերվել է 1997-2006թթ ընկած ժամանակահատվածում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում։ Վերանորոգվել էր 18-րդ դարում։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցվել էր 1662 թվականին և գտնվում էր Նորակերտ գյուղի կենտրոնական մասում, հարթ տարածության վրա[3]։ Եկեղեցու Ճարտարապետը անհայտ է, ինչպես նաև պատվիրատուն և մեկենասը։ Եկեղեցին քառամույթ եռանավ բազիլիկայի հորինվածք ուներ։ Կառուցված էր սրբատաշ և կիսամշակ բազալտից։ Կառուցող Եսայի վարդապետն էր։
Հորինվածքը բաղկացած էր արևելյան կողմում գտնվող կիսաշրջանաձև խորանից, զույգ ավանդատներից և աղոթասրահից։ Աղոթասրահի չորս քառակուսի կտրվածքով մույթերով եկեղեցին բաժանվել էր երեք նավ։ Միակ մուտքը արևմտյան կողմից էր։ Զարդաքանդակներ, պատկերաքանդակներ և որմնանկարներ չի ունեցել։
Եկեղեցու խորանը և ավանդատները լուսավորվում էին արևելյան որմի մեկական նեղ սլաքաձև լուսամուտներով, իսկ աղորասրահը՝ հյուսիսային և հարավային որմերի նույնանման երեքական լուսամուտներով և արևմտյան ճակատում, մուտքից վերև բացված մեկ լուսամուտով։ Եկեղեցում առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում նրա խորանը, որի հատակը համահավասար էր աղոթասրահի հատակին։
Ինչպես ներքին տարածությունը, այնպես էլ արտաքին հարդարանքը զուսպ էր։ 17-րդ դարի վերանորոգման ժամանակ հյուսիսային և հարավային ավանդատների բարավորներին ագուցվել էր մեկական քանդակազարդ խաչքար։ Խաչքարերը ունեին 1.5 մետր բարձրություն և 0.8 մետր լայնություն, որոնց վրա կային հնաոճ խաչաքանդակներ։ Խաչքարերից մեկը նվիրված էր «պարոն Լսինին»
Պարիսպ և օժանդակ շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու շուրջը գոյություն է ունեցել վանքապատկան շինություններ և պարիսպ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այվազյան Արգամ, «Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ», Երևան, 1981.
- Այվազյան, Արգամ (1980) Մեսրոպավանի, Շրջուի,Ողոհիի և Նորակերտի ճարտարապետական հուշարձանները. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԼԷ (Բ-Գ). pp. 93–94.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Այվազյան Արգամ, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ (խմբ. Շահբազյան), ««Հայաստան»», 1986, էջ 224։
- ↑ Khatchadourian, Lori; Smith T., Adam; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF). Ithaca NY: Cornell Institute of Archaeology and Material Studies. էջեր 140–143. Արխիվացված է օրիգինալից 24․09․2022-ին.
- ↑ Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք, Երևան, 2012, էջ 24։