Սալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սալ (այլ կիրառումներ)
Գյուղատեղի
Սալ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՈրդուարի շրջան
Բնակչություն0 մարդ (2014)
Ժամային գոտիUTC+4
Սալ (Ադրբեջան)##
Սալ (Ադրբեջան)

Սալ (հայտնի էր նաև Սալբաղա և Սաղ անուններով), նախկինում փոքրիկ հայաբնակ գյուղ, որը այժմ վերածվել է գյուղատեղիի, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալ գյուղը գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում, Վանանդ գետի ձորի միջին հոսանքում՝ Տանակերտ գյուղից 2 կմ ձորով ներքև, գետի ձախ ափին[2], Օրդուբադ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929-32 թվականները ուներ 15-20 բնակչություն։ 20-րդ դարի կեսերին հայերը լքել են այգևետ վայրում կառուցված գյուղը։ Հայերի արտագաղթից հետո այստեղ ոչ ոք չի բնակվել, որը խթան է դարձել գյուղի ավերմանը։ Պահպանվել է Հովհաննես վարդապետի ձեռքով 1728 թվականին այդտեղ ընդօրինակաված հայերեն մի ձեռագիր[3]։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը ունեցել էր եկեղեցի, որ մինչև հայերի արտագաղթը արդեն ավերակ էր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 82-83, էջեր 82-83 — 224 էջ։
  2. Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 88։
  3. Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998 թվական, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 464