Նահաջիր (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նահաջիրից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Նահաջիր (այլ կիրառումներ)
Գյուղ
Նահաջիր
Nəhəcir
Կոորդինատներ: 39°15′19″ հս․ լ. 45°36′46″ ավ. ե. / 39.25528° հս․. լ. 45.61278° ավ. ե. / 39.25528; 45.61278
Երկիր Ադրբեջան Ադրբեջան
Ինքնավար Հանրապետություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Շրջան Ջուղայի շրջան
ԲԾՄ 1268 մետր
Պաշտոնական լեզու Ադրբեջաներեն
Բնակչություն 507 մարդ (2010)
Ազգային կազմ Ադրբեջանցիներ
Կրոնական կազմ Շիա իսլամ
Ժամային գոտի UTC+4
Փոստային ինդեքսներ AZ7212
##Նահաջիր (գյուղ) (Ադրբեջան)
Red pog.png

Նահաջիր[1] (ադրբ.՝ Nəhəcir), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում։ Գյուղը գտնվում է Շահակերտ գյուղից 8-9 կմ արևմուտք[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի տարածքում վաղ շրջանի հուշարձանները վկայում են այն, որ մ.թ.ա. 1-ին հազարամյակում մարդիկ բնակություն են հաստատաել այս գյուղում: Միջնադարում Նահաջիրն հայաբնակ միջին մեծության գյուղ էր համարվում, որտեղից հայերը արտագաղթել են 19-րդ դարի կեսերին: Այնուհետև այն մինչև 1950-ական թվականները բնակեցված է եղել ադրբեջանցիներով[2]:

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

10-13-րդ դարերում Նահաջիրի հարավ-արևելքում հիմնվում է եկեղեցի, որը 1873 թվականի տվյալներով կանգուն էր, սակայն այն ավերակների է վերածվել 20-րդ դարի սկզբին: Եկեղեցին ունեցել է քառամույթ բազիլիկայի հորինվածք[2]: Վաղ շրջանի կարևոր հուշարձաններից նշանակալի են նրա բերդը և դամբարանադաշտը: Նահանջիի բերդը, որը համարվում է մ.թ.ա. 8-7-րդ դարերի նշանավոր հուշարձան, գտնվում է բարձրագագաթ և անառիկ լեռան վրա: Այս բերդը Նախիջևանի կարևոր ամրաշինություններից է, որը Երնջակ գավառի իշխանները վերակառուցել և ամրացրել են 9-10, 17-18-րդ դարերում: Միջնաբերդով և մի քանի պարիսպներով շրջապատված Նահանջիր բերդի շինությունների մեծ մասը դարերի ընթացքում ավերվել և փլատակների են վերածվել[2]:

Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականներին տեղի ունեցած հնագիտական պեղումների արդյունքում հայտաբերվել են բրոնզեդարյան խեցեղեն և այլ հանգիտկան իրեր, որոնք բնակավայրի վաղ շրջանի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ են հաղորդել[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 117-118 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։