Արազին
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արազին (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Արազին | ||
| ադրբ.՝ Ərəzin | ||
| 39°6′26″N 45°34′45″E / 39.10722°N 45.57917°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Ջուղայի շրջան | |
| Համայնք | Ջուղայի շրջան | |
| Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
| Բնակչություն | 1812 մարդ (2010) | |
| Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | շիա իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Արազին (ադրբ.՝ Ərəzin), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում։ Տեղակայված է Կզնուտ գյուղից 3-4 կմ արևելք[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի կեսերից մուսուլմանական տարբեր ցեղերի բնակվելու պատճառով 1860-ական թվականներին հայ բնակչությունը թույլտվություն ստանալով հին գյուղից՝ տեղափոխվում է 1 կմ հյուսիս-արևմուտք և հիմնում Հայկական թաղ։ Վերջին հայ ընտանիքները տեղափոխվել են 1960-ական թվականներին[1]։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հուշարձաններից գրեթե ոչինչ չի պահպանվել։ 19-րդ դարում ունեցել է 8 ջրաղաց, եկեղեցի և այլ հուշարձաններ, որոնցից միայն աննշան հետքեր են մնացել[1]։
Արազինի եկեղեցին՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, փոքր ծավալով և անշուք հուշարձան է եղել[1]։
Պեղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի շրջակայքում գտնվող դամբարանադաշտից 1970-ական թվականներին հայտնաբերվել են մ.թ.ա. 1-ին հազարամյակին վերաբերող հնագիտական իրեր[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 104-105 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
|
| ||||||||||||||||||||||
