Շոռոթ
| Գյուղ | ||
|---|---|---|
| Շոռոթ/Շուրուդ | ||
| Şurud | ||
| 39°09′05″N 45°47′42″E / 39.15139°N 45.79500°E | ||
| Երկիր | ||
| Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
| Շրջան | Ջուղայի շրջան | |
| Համայնք | Հայկական մարզ, Նախիջևանի գավառ, Ջուղայի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի գավառ և Օրդուբադի գավառ | |
| Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
| Բնակչություն | 174 մարդ (2010) | |
| Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Շոռոթ[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Şurud - Շուրուդ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում։ Տեղակայված է Ժանժուր ձորում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը պատմական սկզբնաղբյուրներում հիշատակվում է 13-րդ դարից և հայտնի էր ինչպես միջնադարյան հայկական զարգացած, նշանավոր օջախ[2]։
Միջնադարում՝ 14-18-րդ դարերում շոռոթցի վաճառականներն առևտրական լավ հարաբերությունների մեջ էին ոչ միայն Հայաստանի կարևոր նահանգների և առևտրական կենտրոնների հետ, այլև Հնդկաստանի, Իտալիայի, Ռուսաստանի, Հոլանդիայի և այլ երկրների հետ[2]։
Շոռոթում վաղ ժամանակներից ի վեր ձևավորվել, ապա 15-18-րդ դարերում զարգացման բարձր աստիճանի է հասել բազմատեսակ արհեստներ, ինչպիսիք են օրինակ կավագործությունը, ջուլհակությունը, ներկարարությունը, մետաղագործությունը, քարկոփությունը, ինչպես նաև գրչարվեստը, որմնանկարչությունը և այլն[2]։
Հայաշատ գյուղը քիչ-քիչ հայաթափվել է, վերջին հայկական ընտանիքները տեղահան են արվել 1960-ական թվականներին[2]։
Շոռոթը հարուստ է կավանյութով, որը դարեր շարունակ տեղացիների համար ծառայել է որպես շինանյութ՝ քարաշեն տների, ջրատար խողովակների, խեցեգործության համար։ Ըստ տարեց շոռոթեցիների մեկնաբանության՝ գյուղի դաշտի երեսին պատած աղագույն կավանյութի համար գյուղը կոչվել է Շոռոթ։ Ներկայիս Շոռոթի շրջակայքում գտնվող մի քանի գերզմանատների, վանքերի ու եկեղեցների, հնձանների և ամրոցների, աղբյուրների և այլ շինություններ ավերակները վկայում են այս բնակավայրի միջնադարյան բուռն կյանքի մասին, ուր բնակվել են իմ քանի հազարի հասնող հայ բնակչություն[2]։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 19-րդ դարի կեսերը կիսականգուն վիճակում էին գտնվում Շոռոթի պատմաճարտարապետական հուշարձանների մեծ մասը, որոնք ժամանակին զարդարում էին Շոռոթի գեղեցկատես համայնապատկերը[2]։
Շոռոթի պատմաճարտարապետական հուշարձանների շարքում նշանավոր համալիրներ են նրա հանրահայտ վեց եկեղեցիներն ու վանքերը, որոնցից այժմ կանգում վիճակում են գտնվում երեքը՝ Սուրբ Լուսավորիչ վանքը, ավանի գլխավոր և մայր եկեղեցին՝ Սուրբ Հակոբ և Սուրբ Աստվածածին եկեղեցին[2]։
Հայտնի շոռոթցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- 1 2 3 4 5 6 7 8 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 121 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
| ||||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 544)։ |
