Դաշտ գյուղատեղի (Ջուղայի շրջան)
| Գյուղատեղի | ||
|---|---|---|
| Դաշտ գյուղ | ||
| 38°58′23.3″N 45°35′10.6″E / 38.973139°N 45.586278°E | ||
| Երկիր | ||
| Ինքնավար Հանրապետություն | Նախիջևան | |
| Շրջան | Ջուղայի շրջան | |
| Այլ անվանումներ | Վարդուտ, Գյուլիստան | |
| Ազգային կազմ | Հայեր | |
|
| ||
Դաշտ գյուղատեղի (հայտնի է նաև Դաշտ գյուղ, Վարդուտ, ներկայում՝ Գյուլիստան անուններով), լքված, ավերված հայկական գյուղ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի վարչական կենտրոն հանդիսացող Ջուղա քաղաքի մոտակայքում[1][2]։ Գյուղատեղիի տարածքում ներկայում գտնվում է ադրբեջանաբնակ Գյուլիստան գյուղը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր ժամանակներում բնակավայրն ունեցել է տարբեր անուններ։ Առավել հայտնի անուններից է Դաշտը։ Այն առաջացել է գյուղի՝ հարթ վայրում գտնված լինելու հանգամանքով[1]։
Դաշտ գյուղի տարածքը բավականին լավ է մշակվել և կանաչազարդ ու վարդերով պատված լինելու համար անվանվել է նաև Վարդուտ[1]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին մեծության այս գյուղը գտնվում էր Ջուղա քաղաքից 1,5 կմ արևելք՝ Արաքս գետի ափին, կամրջի մոտ հարթ վայրում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշտ գյուղը հանդիսացել է պատմական Հայաստանի բարգավաճ գյուղերից։ 1605 թվականին գյուղի բնակչությունը Ջուղա քաղաքի բնակչության հետ միասին նույնպես բռնագաղթի է ենթարկվել[1]։
1881 թվականին գյուղի տարածքում հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում երևացել են Դաշտի եկեղեցու և այլ շինությունների հետքերը[1][2]։
Խորհրդային ժամանակներում պատմական բնակավայրն արդեն հիմնովին ավերված էր, նշմարվում էին միայն հիմքերի հետքեր[1]։ Ներկայում գյուղից հետքեր չեն մնացել[3]։
Գյուլիստան գյուղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավերված Դաշտ գյուղի տարածքում հետագայում հիմնվել է մեկ այլ գյուղ, որը անվանվել է Վարդուտ, որը 19-րդ դարի կեսերից հետո ուղիղ ձևով թարգմանվելով ստացել է Գյուլիստան անվանումը։ Այս գյուղը ներկայում ադրբեջանաբնակ բնակավայր է[1]։
Հայտնի դաշտեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնունդով Դաշտ գյուղից էր 17-րդ դարի բանաստեղծ, հանելուկագիր, ժամանակագիր, հրապարակախոս Ստեփանոս Դաշտեցին, ով մի շարք պատմական ու կրոնական աշխատությունների, բանաստեղծությունների ու հանելուկների հեղինակ է։ Իր բանաստեղծություններից մեկում Ստեփանոս Դաշտեցին իր ծննդավայրի մասին գրել է
|
«Է անունն իմ Ստեփանոս, |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Արգամ Այվազյան, Ջուղա, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան - 1984 թվական, էջ 32։
- 1 2 Մ. Սմբատյանց, Նկարագիր Շամախւոյ թեմի, Տփխիս, 1896, էջ 148։ «Կռունկ հայոց աշխարհի», Թիֆլիս, ապրիլ, 1863, էջ 322։
- ↑ «Նախիջեւանում հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում» (արխիվացված)։
- ↑ Ռ. Աբրահամյան, Ստեփանոս Դաշտեցի, «Տեղեկագիր հասարակական գիտությունների», իքշ 12, 1956, էջ 102։
