Կոյնուկ
| Գյուղ | ||
|---|---|---|
| Կոյնուկ/Գյոյնյուկ | ||
| Göynük | ||
| 39°17′28″N 45°39′35″E / 39.29111°N 45.65972°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Ջուղայի շրջան | |
| Համայնք | Ջուղայի շրջան, Բաբեկի շրջան, Նախիջևանի գավառ և Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն | |
| Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
| Բնակչություն | 213 մարդ (2010) | |
| Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Կոյնուկ (այժմ կոչվում է՝ Գյոյնյուկ, ադրբ.՝ Göynük), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոյնուկ գյուղը գտնվում էր պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում, պատմական Զավաչրի գյուղից 5-6 կմ արևմուտք։ Կառուցված էր Զանգեզուրի լեռնաշղթայի լեռնային գոտում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական աղբյուրներում գյուղի մասին տեղեկատվություն չի պահպանվել։
Միջին մեծությամբ հայկական գյուղ էր։ Հայերը այն լքել են 19-րդ դարի կեսերին։ Մինչև 1940 թվականը այստեղ բնակվել են ադրբեջանցիները, որոնց հեռանալուց հետո գյուղը դարձել է անմարդաբնակ։ Ներկայումս ավերակների է վերածվել։
Հուշարձան
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական աղբյուրներում և վիմական արձանագրություններում չի հանդիպում որևէ տեղեկատվություն գյուղի պատմաճարտարապետական հուշարձանների վերաբերյալ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 117
| ||||||||||||||||||||||
