Հին Փորադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փորադաշտ (այլ կիրառումներ)
Գյուղատեղի
Հին Փորադաշտ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԻՀՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՋուղայի շրջան
Բնակչություն0 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր էին
Ժամային գոտիUTC+4
##Հին Փորադաշտ (Ադրբեջան)
Red pog.png

Հին Փորադաշտ, նախկինում խոշոր միջնադարյան հայաբնակ գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում, որը այժմ վերածվել է գյուղատեղիի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։

Կոչվել է նաև Հին Փրադաշտ կամ Հին Փարադաշտ[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Փորադաշտը գտնվում է Նոր Փորադաշտից 1 կմ դեպի հյուսիս՝ բարձրագագաթ լեռնաշղթայի քարքարոտ լանջին [1]։ Ընդգրկել է շուրջ 90-100 բնակելի և այլ շինություններ։ Այսօր գտնվում է ավերված վիճակում[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Փորադաշտում եղել է երկու տաճար՝ Սուրբ Աստվածածին մատուռ և եկեղեցի, ինչպես նաև կար գերեզմանատուն[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 82-83, էջեր 82-83 — 224 էջ։
  2. Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 427, էջեր 427 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։