Jump to content

Նոր Փորադաշտ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փորադաշտ (այլ կիրառումներ)
Նոր Փորադաշտ
39°10′19.9″N 45°45′36.9″E / 39.172194°N 45.760250°E / 39.172194; 45.760250
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԻՀՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՋուղայի շրջան
ՀամայնքՋուղայի շրջան
Բնակչություն0 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր էին
Ժամային գոտիUTC+4
Նոր Փորադաշտ (Ադրբեջան)##
Նոր Փորադաշտ (Ադրբեջան)

Նոր Փորադաշտ, նախկինում խոշոր հայաբնակ գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում, որը այժմ վերածվել է գյուղատեղիի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։

Կոչվել է նաև Նոր Փրադաշտ կամ Նոր Փարադաշտ[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Խոշակունիք գյուղից 5-6 կմ դեպի հյուսիսարևելք։ Ընդգրկել է ավելի քան 130-140 բնակելի տուն և այլ շինություններ[1]։

Նոր Փորադաշտը կառուցվել է Հին Փորադաշտից 1 կմ հարավ։ 1950 թվականներին Նոր Փորադաշտը անմարդաբնակ է և ավերակ[1]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Փորադաշտում էին գտնվում Սուրբ Գևորգ եկեղեցին և Սուրբ Եղիա մատուռը, ինչպես նաև կար գերեզմանատուն[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 82-83, էջեր 82-83 — 224 էջ։
  2. ↑ Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 427, էջեր 427 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։