Վաղավեր (Ջուղայի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վաղավերից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վաղավեր (այլ կիրառումներ)
Գյուղ
Վաղավեր/Բոյահմեդ
Boyəhməd
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՋուղայի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն263 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Վաղավեր (Ջուղայի շրջան) (Ադրբեջան)##
Վաղավեր (Ջուղայի շրջան) (Ադրբեջան)

Վաղավեր (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Boyəhməd - Բոյահմեդ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղավեր գյուղը գտնվում էր պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում՝ Գուգավանք գյուղից 3.5-4 կմ հարավ, Երնջակ գետի ձախ կողմում՝ բարձրագագաթ լեռներով շրջապատված ձորակւմ։

Հայերը գյուղը լքել են 19-րդ դարի սկզբին։ 1965 թվականին գյուղը բնակեցվել է ադրբեջանցիներով։

Հւշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը ունեցել էր եկեղեցի, որի հետքերը դեռ երևւմ էին 20-րդ դարի վերջերին[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս գյուղում գործում է տարրական դպրոց[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 129
  2. Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1986։ Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 727