Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապրակունիս [1] (նաև՝ Աբրագունիս[2] , Աբրակունիս[2] , Աբրակունիք[2] , Աբրակունտ[2] , Աբրակունտիս , ադրբ. ՝ Əbrəqunus , ɯ̈բրɯ̈գունուս), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում ։
Գյուղը գտնվում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Երնջակ գավառում [2] ։ Այուհետև եղել է Երևանի նահանգի Նախիջևանի գավառում [2] ։ Խորհրդային տարիներին գտնվում էր Նախիջևանի ԻՍՍՀ -ի Ջուլֆայի շրջանում[2] ։
Գյուղում գտնվում էր հայտնի հայկական Սուրբ Կարապետ վանքը ։
↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան , հ. 1 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986 , էջ 13 — 1008 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 511 )։