Գուգավանք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Գուգավանք/Լաքաթաղ | ||
| Ləkətağ | ||
| 39°17′17″N 45°49′34″E / 39.28806°N 45.82611°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Ջուղայի շրջան | |
| Համայնք | Ջուղայի շրջան | |
| ԲԾՄ | 1712 մետր | |
| Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
| Բնակչություն | 428 մարդ (2010) | |
| Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Փոստային դասիչ | AZ 7225 | |
|
| ||
Գուգավանք[1] (այժմ կոչվում է Լաքաթաղ ադրբ.՝ Ləkətağ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում։ Նախկինում խոշոր միջնադարյան հայաբնակ գյուղ[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում էր Երնջակ գետի ամենավերին հոսանքում՝ Արավսեակ գյուղից 4 կմ հարավ-արևելք, բարձրագագաթ լեռնագոգավարությունում։ Նախկինում ընդգրկել է շուրջ 50-60 բնակելի և այլ շինություններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուգավանք գյուղը գտնվում էր պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում։ 19-րդ դարի կեսերից հայերը ստիպված լքել են գյուղը և այն ավերակների է վերածվել։ Գյուղատեղին անվանվել էր Լաքաթաղ։ Հետագայում վերբնակեցվել է ադրբեջանցիներով։
2014 թվականի հունիսի 11-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, համաձայն որի «հայերը գրավել են Նախիջևանի Ջուլֆայի շրջանի Լաքաթաղ բնակավայրը»[2] և իշխանությունները որոշում են հանել տարհանեն տեղի բնակչությունը[3]։ Միևնույն ժամանակ որոշ ԶԼՄ-ներ տեղաբնակների վրա հղումով գրում էին «Նախիջևանում կատաղի մարտերի մասին», սակայն քիչ անց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պաշտոնապես հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունը և ասել, որ «հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում և սուտ է»պանարմենիան։ Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ տեղեկատվությունը, թե Նախիջևանի Սադարակի, Ջուլֆայի և Շահբուզի շրջաններում հայերի հետ կատաղի մարտեր են գնում, և որ հայկական ուժերը գրավել են Ջուլֆայի շրջանի Լաքաթաղ բարձունքը, իրականությանը չի համապատասխանում[2]։ Մինչև այդ իրադարձությունները հունիսի 5-ին Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցից սպանվեցին հայկական բանակի պայմանագրային երկու զինծառայողներ՝ Անդրանիկ Եղոյանն Բորիս Գասպարյանը։ Հունիսի 9-ին գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը հայտարարեց, որ հայկական ուժերը պատրաստվում են շոշափելի հարվածներ հասցնել ադրբեջանական կողմին, և այդ ուղղությամբ նախապատրաստություններն ընթացքի մեջ են[4]։ Այժմ Գուգավանքի բարձունքների մոտ են տեղակավայված ՀՀ Զինված Ուժերի մարտական դիրքերը[5]։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը ունեցել էր 9-10-րդ դարերում կառուցված եռանավ բազիլիկ հորինվածքով եկեղեցի, ինչպես նաև Երնջակ գետի վրա 17-րդ դարում կառուցված միաթռիչք կամուրջ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 71, էջեր 71 — 224 էջ։
- 1 2 Բաքուն խոստովանել է՝ Նախիջևանի վրա հայկական ԶՈւ հարձակման մասին լուրերը սուտ են
- ↑ Азербайджанские СМИ: В селе Лакатаг идет бой
- ↑ Տեր-Թադևոսյան․ «Հայկական ուժերը պատրաստվում են շոշափելի հարվածներ հասցնել»
- ↑ Ո՞ւմ են ժխտում ուսադիրներով ադրբեջանցի ծաղրածուները (ռուս.)
| ||||||||||||||||||||||
