Ապարաններ
| Գյուղ | ||
|---|---|---|
| Ապարաններ/Բանանիյար | ||
| Bənəniyar | ||
| 39°08′47″N 45°39′05″E / 39.14639°N 45.65139°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Ջուղայի շրջան | |
| Համայնք | Ջուղայի շրջան, Նախիջևանի գավառ և Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն | |
| Այլ անվանումներ | Տիգրանակերտ Տիգրանավան Ապարանք | |
| Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
| Բնակչություն | 6․000 մարդ (2010) | |
| Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Ապարաններ կամ Ապարանք (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Bənəniyar - Բանանիար), նախկին հայկական բնակավայր, ներկայում ադրբեջանաբնակ գյուղ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1][2]։
Անվանուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը հայտնի է տարբեր անուններով։ Հնում այն կոչվել է Տիգրանակերտ, Տիգրանավան։ Հետագայում հայտնի է դարձել Ապարաններ, Ապարանք անուններով[1][2]։ Ներկայում ադրբեջանաբնակ դարձած բնակավայրը պաշտոնապես կոչվում է Բանանիար[1]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապարաններ բնակավայրը պատմականորեն գտնվել է Երնջակ գավառում՝ Երնջակ գետի աջ ափին, Ապրակունիս բնակավայրից մոտ 2 կմ հյուսիս[1]։ Ներկայում ադրբեջանաբնակ դարձած գյուղը տեղակայված է Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր պատմիչներ և ուսումնասիրողներ Ապարանների հնագույն պատմության վերաբերյալ ունեն տարբեր կարծիքներ։ Մի շարք ուսումնասիրողներ, այդ թվում՝ Արգամ Այվազյանը, Չամչյանը, կարծում են, որ Ապարանները Նախիջևանի Տիգրանակերտն է, որը հիմնադրել է Հայոց թագավոր Տիգրան Երվանդյանը։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապարաններ բնակավայրը նախկինում ունեցել է տարբեր դարերով թվագրվող պատմամշակութային բազում հուշարձաններ։ Դեռևս Խորհրդային տարիներին հնագույն քաղաքի տարբեր շինությունների, գերեզմանատների մի մասի հետքերը տեսանելի էին այժմյան գյուղի մերձակայքում, այն շրջապատող այգիներում ու դաշտերում[1]։
Ամենայն Սրբոց եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնուց ի վեր բնակավայրը եղել է հայաբնակ։ Հայտնի է, որ միջնադարում այնտեղ ապրել են 500-600 տուն հայ բնակչություն։ Խորհրդային տարիներին և հատկապես Արցախյան պատերազմի հետևանքով Ապարաններ գյուղը հայաթափվել է։ Այժմ այնտեղ բնակվում են ադրբեջանցիներ[1]։ Ադրբեջանական պաշտոնական տվյալներով 2009 թվականին բնակավայրն ուներ 3385 բնակիչ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 193-194։
- 1 2 Արգամ Այվազյան, «Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները» Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1986 թվական։
- ↑ Azərbaycan Respublikası əhalisinin siyahıyaalınması 2009-cu il. I cild. Bakı - 2010.(ադրբ.)
| ||||||||||||||||||||||
