Միջին Անկուզիք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անկուզիք (այլ կիրառումներ)
| Գյուղատեղի | ||
|---|---|---|
| Միջին Անկուզիք | ||
| 38°57′51.1″N 45°57′32.5″E / 38.964194°N 45.959028°E | ||
| Երկիր | ||
| ԻՀ | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
| Շրջան | Ջուղայի շրջան | |
| Համայնք | Ջուղայի շրջան | |
| Բնակչություն | 0 մարդ (2014) | |
| Ազգային կազմ | Հայեր էին | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Միջին Անկուզիք, նախկինում խոշոր միջնադարյան հայաբնակ գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում, որը այժմ վերածվել է գյուղատեղիի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։ Տեղակայված է Վերին Անկուզիքից մոտավորապես 3 կմ ներքև[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն անմարդաբնակ և ավերակ է։ Հայերը հեռացել են 18-րդ դարի կեսերից հետո[2]։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին Անկուզիքի եկեղեցու մասին սկզբնաղբյուրներում համարյա տեղեկություններ չեն պահպանվել։ Վերջինս հիմնված է գյուղի արևմտյան կողմում գտնվող բարձրավանդակի վրա։ Այժմ կիսականգուն է։ Եկեղեցու ավերակները և նրա հարավային կողմում գտնվող մի քանի տապանաքարերն ապացուցում են, որ այս եկեղեցին հիմնված է եղել վաղ դարերում և ունեցել է միջին մեծություն[2]։
Եկեղեցուց բավական հեռու, նրա արևելյան կողմում գտնվում է Միջին Անկուզիքի 9-17-րդ դարերի գերեզմանատունը, որը բավական մեծ է և ունի վիմագիր մի քանի տապանաքարեր[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 80-82, էջեր 80-82 — 224 էջ։
- 1 2 3 4 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 105 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
| ||||||||||||||||||||||
