Jump to content

Ներքին Անկուզիք

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անկուզիք (այլ կիրառումներ)
Գյուղատեղի
Ներքին Անկուզիք
38°57′46.8″N 45°57′25.8″E / 38.963000°N 45.957167°E / 38.963000; 45.957167
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԻՀՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՋուղայի շրջան
ՀամայնքՋուղայի շրջան
Բնակչություն0 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր էին
Ժամային գոտիUTC+4
Ներքին Անկուզիք (Ադրբեջան)##
Ներքին Անկուզիք (Ադրբեջան)

Ներքին Անկուզիք, նախկինում խոշոր միջնադարյան հայաբնակ գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում, որը այժմ վերածվել է գյուղատեղիի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։ Տեղակայված է Անկուզաձորի ներքևի մասում, անմիջապես դեպի Երնջակ բերդն իջնող ճանապարհի աջ կողմում[2]։

Գյուղն անմարդաբնակ է և ավերակ։ Այստեղ բնակվել է շուրջ 150 տուն հայ բնակչություն, որոնք տեղահան են արվել 19-րդ դարի կեսերին[2]։

Հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին Անկուզիքի ավերակներում դեռևս կիսակործան վիճակով կանգուն է նրա եկեղեցին։ Վերջինս գտնվում է գյուղի հյուսիսային թաղամասում և կառուցված է մշակված որձաքարերով, կրաշաղախով, իսկ 17-րդ դարի վերանորոգման ժամանակ օգտագործվել է աղյուս։ Այս հուշարձանը քառամույթ բազիլիկայի հորինվածք ունի, որի հատակագիծը բաղկացած է աբսիդից, զույգ ավանդատներից և դահլիճից։ Աբսիդը բազմանիստ հորինվածք ունի, որի հատակը դահլիճի հատակի հետ միևնույն հավասարությունն ունի։ Ըստ եկեղեցու հյուսիսային կողմում գտնվող ընդարձակ շինության ավերակների՝ կարելի է ենթադրել, որ այն եղել է սեղանատուն[2]։

Ինչպես Վերին և Միջին Անկուզիքների, այնպես էլ այս եկեղեցու անվանակոչումն անհայտ է։ Շինության շարվաքներում նկատվում են մի քանի վերանորոգումների հետևանքներ, որոնցից վերջինը վերաբերվում է 17-րդ դարին։ Ներքին Անկուզիքի հարավային կողմում, անմիջապես Վերին և Միջին գյուղերը տանող ճանապարհի ձախ կողմում գտնվում է գյուղի ընդարձակ գերեզմանատունը, ուր կան 13-18-րդ դարերի մի շարք վիմագիր խաչքարեր, հարթ, խոյաձև տապանաքարեր[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986  80-82, էջեր 80-82 — 224 էջ։
  2. 1 2 3 4 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 105-106 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։