Թեղեակ
Գյուղ | ||
---|---|---|
Թեղեակ | ||
Teyvaz | ||
Երկիր | ![]() | |
ԻՀ | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Ջուղայի շրջան | |
ԲԾՄ | 1690 մետր | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 341 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Թեղեակ (այժմ կոչվում է Թեյվազ ադրբ.՝ Teyvaz), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեղեակ գյուղը գտնվում էր Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում[1], Շահկերտ գյուղից 4․5-5 կմ արևմուտք։ Բարձր լեռնային գոտում հիմնված գյուղ էր, որը առաջին անգամ հիշատակվում է 13-րդ դարում Ստեփանոս Օրբելյանը։
Գրավոր աղբյուրներում շատ քիչ տեղեկատվություն կա գյուղի մասին։ Գյուղը միջնադարում զբաղվել է առևտրով, քանի որ գտնվում էր Նախիջևան-Ապրակունիս-Շահկերտ-Զանգեզուր բանուկ երթուղու վրա։
Գյուղի տապանաքարերի արձանագրությունները վկայում էին, որ մինչև 1850-ական թվականները այնտեղ էին գնակվում հայերը[2]։
Արհեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
13-18-րդ դարերում գյուղում զարգացած էր քարկոփությունն ու շինարարությունը։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի ճարտարապետական հուշարձանները 20-րդ դարում արդեն ավերակներ էին[1]։ Գյուղն ունեցել էր եկեղեցի, որից արևելք գերեզմանոցն էր։
Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
11-12-րդ դարերի եկեղեցին կառուցված էր գյուղի կենտրոնական հատվածում։ Գրավոր աղբյուրներում և վիմական արձանագրություններում եկեղեցու անունը չի պահպանվել։ Ունեցել էր քառամույթ եռանավ բազիլիկ հորինվածք։ Կառուցված էր սրբատաշ և կոփածո քարերով։ Ավանդատները կառուցված էին աբսիդի երկու կողքերին։ Վերանորոգվել էր 17-րդ դարում։
Գերեզմանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի արևելյան կողմում գտնվող հայկական գերեզմանատունը վերգրվում է 13-16-րդ դարերին, որտեղ 1980-ականների դրությամբ կար 87-90 քառանկյունի խաչքարեր ներկայացնող տապանաքարեր։ Տապանաքարերից 32 արձանագիր էին։ Տապանաքարերի մեծ մասը մամռապատ էին ու կիսով չափ թաղված հողի մեջ կամ տեղահան են արված[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 75-76, էջեր 75-76 — 224 էջ։ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «ԱյվազյանՀուշ» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 114
|
|