Ողոհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Ողոհի/Ալահի
Ələhi
Կոորդինատներ: 39°10′24″ հս․ լ. 45°53′25″ ավ. ե. / 39.17333° հս․. լ. 45.89028° ավ. ե. / 39.17333; 45.89028
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՈրդուարի շրջան
ԲԾՄ1680 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն132 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
##Ողոհի (Ադրբեջան)
Red pog.png

Ողոհի կամ Աղահեցիկ[1] (ադրբ.՝ Ələhi - Ալահի կամ ադրբ.՝ Ələhin - Ալահին), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։

Ողոհիի կամ Աղահեցիկի (Ալահինի) Սուրբ Ստեփանոս եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակը՝ անհայտ։ - Տեղը՝ գյուղի կենտրոնում։ - Ճարտարապետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ - Հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։ - Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ XVII դ., 1906 թ.։ - Մուտքը՝ արևմտյան ճակատում։ - Աբսիդը՝ կիսաշրջանաձև։ - Մույթերը՝ քառակոաի։ - Ավանդատները՝ մեկ զույգ։ - Գմբեթը՝ անհայտ։ - Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում, ինտերյերում։ - Որմնանկարներ՝ չունի։ - Պատկերաքանդակներ՝ չունի։ - Զարդաքանդակներ՝ չունի։ - Շրջակայքում՝ անհայտ։ - Վիճակը՝ 1930-ական թվականներին քանդվել է եկեղեցու գմբեթը, այնուհետև փլվել է հարավային ավանդատան ծածկը։ Որմերում ունի վտանգավոր ճաքեր։

Ողոհիի կամ Աղահեցիկի Սուրբ Խաչ կամ Սուրբ Հռիփսիմե վանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակը՝ XIV -XV դդ.։ - Տեղը՝ գյուղի հյուսիսարևմտյան մասում։ - Ճարտարապետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ -Հորինվածքը՝ անհայտ։ - Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ անհայտ։ - Արձանագրություններ՝ վանքի կալվածատիրական վիմագիրը այժմ գտնվում է գյուղի ս. Ստեփանոս եկեղեցում։ - Շրջակայքում՝ եկեղեցու շուրջը գոյություն է ունեցել վանքապատկան շինություններ և պարիսպ։ - Վիճակը՝ եկեղեցին կիսախաթար կերպով կանգուն է եղել մինչև XIX դ. կեսերը։ Հետագայում այդ համալիրի ավերակները քայքայվելուց հետո նրա տեղում կառուցել են մի միանավ մատուռ, որը ևս ավերակի է վերածվել։

Ողոհիի կամ Աղահեցիկի կամուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակը՝ XVII դ.։ - Տեղը՝ գյուղի արևմտյան կողմում, Գիլան գետի Նորակերտ վտակի վրա։ - Կառուցող վարպետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ - Հորինվածքը՝ երկկամար։ - Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ անհայտ։ - Արձանագրություններ՝ չունի։ - Վիճակը՝ գործող։

Ողոհիի կամ Աղահեցիկի գերեզմանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակը՝ XV-XX դդ.։ - Տեղը՝ գյուղի արևմտյան մասում։ - Տապանաքարերի թիվը՝ 60։ - Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խաչքարեր, քառանկյունի։ - Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 17։ - Վիճակը՝ հին տապանաքարերի մեծ մասը կիսով չափ թաղված են հողի մեջ, արձանագրությունները քայքայված։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]