Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Ողոհի)
| Սուրբ Ստեփանոս եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | Քառամույթ գմբեթավոր բազիլիկա |
| Երկիր | |
| Տեղագրություն | Որդուարի շրջան |
| Տարածաշրջան | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
| Հասցե | Ողոհի գյուղի կենտրոնական մասում |
| Դավանանք | |
| Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
| Ներկա վիճակ | Ավերված |
| Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
| Ճարտարապետական ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 13-րդ դարեր |
| Կառուցման ավարտ | 13-րդ դար |
| Առաջին հիշատակում | 16-րդ դար՝ խաչքար վիմական արձանագրություն |
| Փակված է | 2006 |
| Գմբեթ | 1 |
| Շինանյութ | Գորշ և սրբատաշ քարեր |
![]() | |
![]() | |
Սուրբ Ստեփանոս եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Ողոհի գյուղի կենտրոնական մասում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում։ 17-րդ դարում եկեղեցին վերանորոգվել էր Յովսեփի կողմից։ Հետագա վերանորոգումը տեղի է ունեցել 1906 թվականին, որի մասին վկայվում էր մուտքի կամարից վերև տեղադրված փոքրիկ խաչքարի վիմական արձանագրությունը։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցվել էր 13-րդ դարում և գտնվում էր Ողոհի գյուղի կենտրոնական մասում։ Եկեղեցու Ճարտարապետը անհայտ է, ինչպես նաև պատվիրատուն և մեկենասը։ Եկեղեցին եռանավ բազիլիկայի հորինվածք ուներ[2]։ 1930-ական թվականներին գմբեթը փլուզվել է։ Վնասվել էր հարավային ավանդատան, աղոթասրահի ծածկի մի մասը։
Եկեղեցին թե ներսից և արտաքինից անշուք էր։ Միակ մուտքը արևմտյան կողմից։ Որմնանկարներ, զարդաքանդակներ և պատկերաքանդակներ չի ունեցել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այվազյան Արգամ, «Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ», Երևան, 1981.
- Այվազյան, Արգամ (1980) Մեսրոպավանի, Շրջուի,Ողոհիի և Նորակերտի ճարտարապետական հուշարձանները. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԼԷ (Բ-Գ). pp. 93–94.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Այվազյան Արգամ, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ (խմբ. Շահբազյան), ««Հայաստան»», 1986, էջ 224։
- ↑ Երվանդ Լալայան, Գողթն, էջ 69

