Աղահեցիկի Սուրբ Խաչ վանք (Ողոհի)
Սուրբ Խաչ եկեղեցի Սուրբ Հռիփսիմե վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Անհայտ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Որդուարի շրջան |
Տարածաշրջան | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Հասցե | Ողոհի գյուղի հյուսիսարևմտյան մասում |
Դավանանք | ![]() |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 14-րդ դարեր |
Կառուցման ավարտ | 15-րդ դար |
Առաջին հիշատակում | 16-րդ դար՝ խաչքար վիմական արձանագրություն |
Գմբեթ | 1 |
Շինանյութ | Գորշ և սրբատաշ քարեր |
Սուրբ Խաչ եկեղեցի (հայտնի է նաև Սուրբ Հռիփսիմե վանք անվանումով), հայկական առաքելական ավերված վանական համալիր ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Ողոհի գյուղի հյուսիսարևմտյան մասում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում։ Վանքի կալվածատիրական վիմական արձանագրությունը վանքի ավերվելուց հետո տեղափոխվել էր Սուրբ Ստեփանոս եկեղեցի[2]։ Վերջինս կազմված էր 14 տողից, քանդակված էր մետ 0.45 մետր լայնության և 0.7 մետր բարձություն ունեցող մի քարի վրա։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին կառուցվել էր 14-րդ դարում և գտնվում էր Ողոհի գյուղի հյուսիսարևմտյան մասում։ Եկեղեցու Ճարտարապետը անհայտ է, ինչպես նաև պատվիրատուն և մեկենասը։ Եկեղեցին հորինվածքը նույնպես անհայտ է։
Պարիսպ և օժանդակ շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու շուրջը գոյություն է ունեցել վանքապատկան շինություններ և պարիսպ։
Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանքի ավերվելուց հետո տեղացիները ավերակների վրա մատուռ էին կառուցել։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այվազյան Արգամ, «Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ», Երևան, 1981.
- Այվազյան, Արգամ (1980) Մեսրոպավանի, Շրջուի,Ողոհիի և Նորակերտի ճարտարապետական հուշարձանները. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԼԷ (Բ-Գ). pp. 93–94.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Այվազյան Արգամ, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ (խմբ. Շահբազյան), ««Հայաստան»», 1986, էջ 224։
- ↑ Երվանդ Լալայան, Գողթն, էջ 69
- Օրդուբադի շրջանի վանքեր և եկեղեցիներ
- 14-րդ դարի հայկական վանքեր և եկեղեցիներ
- 15-րդ դարի հայկական վանքեր և եկեղեցիներ
- Հայկական առաքելական կորուսյալ վանքեր և եկեղեցիներ (Նախիջևան)
- Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հայկական հուշարձաններ
- Ադրբեջանի նախկին շենքեր և կառույցներ
- Ադրբեջանում ոչնչացված հայկական հուշարձաններ