Բղև
Արտաքին տեսք
| բնակավայր | ||
|---|---|---|
| Բզե-Բիլավ/Բիլյավ | ||
| Biləv | ||
| 39°04′35″N 45°50′50″E / 39.07639°N 45.84722°E | ||
| Երկիր | ||
| Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
| Շրջան | Որդուարի շրջան | |
| Համայնք | Օրդուբադի շրջան | |
| ԲԾՄ | 1221 մետր | |
| Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
| Բնակչություն | 1․197 մարդ (2010) | |
| Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Փոստային դասիչ | AZ6924 | |
|
| ||
Բզե-Բիլավ կամ Բղև[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Biləv - Բիլյավ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բղևի գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում, Բոհրուտ գյուղից 3 կմ ձորն ի վար, Գիլան գետի ափին, հարթ վայրում։
Գյուղի մասին հիշատակել էր 17-րդ դարի պատմիչ Ա. Դավրիժեցին, երբ Շոռոթից գնացել էր Ցղնա։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական աղբյուրներում միայն նշվում է, որ գյուղը ունեցել էր եկեղեցի։ Որևէ այլ տեղեկատվություն չի պահպանվել։ Գյուղի առջև՝ Գիլան գետի վրա, կառուցվել էր նաև կամուրջ։
Բղևի կամուրջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է 16-17-րդ դարերում՝ Գիլան գետի վրա։ Ճարտարապետ անհայտ է, ինչպես նաև անհայտ է պատվիրատուի անուն։ Եռաթռիչք հորնավածքով կամուրջ էր, որից ներկայումս պահպանվել են խելերի հետքերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բղև» հոդվածին։ |
|
