Սուրբ Գևորգ մատուռ (Ներքին Ազա)
Սուրբ Գևորգ մատուռ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Ներկա վիճակ | անհայտ |
Հիմնադրված | 16-17-րդ դարեր |
Սուրբ Գևորգ մատուռ, Հայ առաքելական եկեղեցու տաճար Գողթն գավառի Ներքին Ազա գյուղում։ Գտնվում է ավերակ վիճակում։
Կառուցվել է 16-17-րդ դարերում։ Գտնվում էր գյուղի հյուսիսարևմտյան մասում, գերեզմանատան մոտ։ Կառուցվել է կիսամշակ քարից։ 19-րդ դարում ենթարկվել է վերանորոգման։ Արևմտյան ճակատում էր գտնվում մուտքը։ Աբսիդը կիսաշրջանաձև էր։ Շրջակայքում կան մի քանի կոտրտված տապանաքարեր և խաչքարերի բեկորներ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 224 էջ։