Ջուղա (Իրան)
Քաղաք | ||
---|---|---|
Ջուղա | ||
պարս․՝ جلفا | ||
![]() Ջուղայի կենտրոնական հրապարակ | ||
Կոորդինատներ: 38°56′25″ հս․ լ. 45°37′51″ ավ. ե. / 38.94028° հս․. լ. 45.63083° ավ. ե. | ||
Երկիր | ![]() | |
Օսթան | Արևելյան Ադրբեջան | |
Շահրեսթան | Ջուղայի գավառ | |
Բախշ | Ջուղայի շրջան (Իրան) | |
Այլ անվանումներ | Ջոլֆա | |
Մակերես | 35 կմ² | |
ԲԾՄ | 804 մետր | |
Կլիմայի տեսակ | բարեխառն ցամաքային | |
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն, պարսկերեն | |
Բնակչություն | 8810 մարդ (2016[1]) | |
Ազգային կազմ | ազարիներ | |
Ժամային գոտի | UTC+3.30, ամառը UTC+4.3 | |
| ||
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջուղա (այլ կիրառումներ)
Ջուղա կամ Ջոլֆա (պարս․՝ جلفا)[2], քաղաք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Արաքս գետի ափին։ Վարչականորեն գտնվում է Արևելյան Ադրբեջանի Ջուղայի գավառում, հանդիսանում է նաև համանուն շրջանի կենտրոնը։
Ջուղան Իրանական Ադրբեջանի կարևորագույն քաղաքներից մեկն է՝ զբոսաշրջության և տնտեսության տեսանկյունից: Տեսարժան վայրերից են սուրբ Ստեփանոս վանքը (15 կմ), Հովվի մատուռը (8 կմ), Մարաքան և Քիամաքի արգելավայրերը, Ասիաբ Խարաբե ջրվեժը[3]: Քաղաքում է նաև արտաքին աշխարհի հետ Իրանը կապող առաջին երկաթուղային կայարանը՝ կառուցված 1912 թվականին[Ն 1]:
Բովանդակություն
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուղան գտնվում է Արևելյան Ադրբեջանի կենտրոն Թավրիզ քաղաքից 135 կմ հյուսիս, Արաքս գետով բաժանված է Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղա բնակավայրից:
Ջուղայի գավառի տարածքում ուսանում են 18000 աշակերտ, և 450 ուսանող հաճախում են բուհեր: Քաղաքի աշխատող բնակչությունը զբաղվում է սպասարկման, վարչական, տրանսպորտային, մաքսային, բանկային և ապահովագրության, ինչպես նաև այլ առևտրային եւ քաղաքային գործունեության մեջ: Գյուղական բնակչության մեծամասնությունը ագարակատերեր են: Բարձրագույն կրթության մակարդակը եւ մեխանիկական գյուղատնտեսության տարածվածությունը մեծանում են, աշխատուժի մեջ մտնող երիտասարդ, որակավորված մարդկանց թիվը մեծանում է:
Ջուղան խիստ կարևոր նշանակություն ունի Իրանի հյուսիսային երկու հարևանների համար: Հայաստանից Թավրիզ մեկնող հայ զբոսաշրջիկները հաճախ ուխտագնացության համար այցելում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Իրանի ցանկում գտնվող հայկական վանքերը, կայանում քաղաքի հյուրանոցներում: Թեհրանից, Ղազվինից ու Թավրիզից Հայաստան եկող զբոսաշրջիկները նույնպես անցնում են այս քաղաքով (Մեղրու կամուրջ): Ադրբեջանը Նախիջևանին կապող միակ խճուղային ճանապարհը Բաքուն կապում է Նախիջևան քաղաքին. Ջուղա քաղաքի մոտ գտնվում է Արաքս գետի մեկ այլ՝ Ջոլֆայի կամուրջը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուղա քաղաքը գտնվում էր Սյունիքի նահանգի Երնջակ գավառում: Առաջին հիշատակումը Մովսես Խորենացունն է: Բագրատունիների թագավորության շրջանում այն մտնում էր Վասպուրականի կազմի մեջ, սակայն հայոց թագավոր Սմբատ Ա-ն (890-914) քաղաքը և Գողթան գավառը նվիրաբերել է Սյունիքի գահերեց իշխանին: Վասպուրականի իշխան Գագիկ-Խաչիկը միջամտության համար դիմել է Ատրպատականի Սաջյան ամիրաներին, արդյունքում ինքը դարձել Վասպուրականի թագավոր, իսկ երկիրը հասցրել անկախության համար պատերազմի (908-921): 15-րդ դարում լինելով Թավրիզ-Հալեպ առևտրային ճանապարհի վրա՝ քաղաքը զարգանում ու բարգավաճում է, իր հետ միասին առաջ տանելով Ագուլիսը, Նախիջևանը, Որդուարը և Մեղրին: 17-րդ դարի սկզբին Շահ Աբբասի հրահանգով հայ բնակչությունը բռնագաղթեցվել է Իրան, որտեղ նրանք հիմնել են Նոր Ջուղա քաղաքը: Նախքան այդ Ջուղայի բնակչությունը անցնում էր 20 հազարից, որով այն գերազանցում էր Հայկական լեռնաշխարհի բոլոր քաղաքներին[5]: 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Ջուղան կիսվել է երկու մասի, քանի որ տեղակայված էր Արաքս գետի երկու ափերին:
1990-1991 թվականների ընթացքում Ջուղայի սահմանային անցակետով բեռնափոխադրումների ծավալը համապատասխանաբար կազմել է 2,69 եւ 2,37 մլն տոննա, ինչը կազմում է երկրի ներմուծման ավելի քան 10 %-ը: Ղարաբաղյան շարժման և Արցախի ազատամարտի հետևանքով Կովկաս-Ջոլֆա երկաթուղին փակվեց. այժմ գործում է Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա ավտոխճուղին: Տարեկան ապրանքաշրջնառությունը կազմում է 150.000 տոննա բեռ:
2011 թվականին քաղաքի բնակչությունը կրկնապատկվել է՝ 2006 թվականի համեմատ (4983 մարդ)[6]: Բնակվում են ազարիներ և ադրբեջանցիներ:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Իրանի տարածքում առաջին երկաթուղին կառուցվել է Նասր ալ-Դին շահի օրոք՝ 1888 թվականին: Այն կապում էր մայրաքաղաք Թեհրանը Ռեյի հետ և ուներ 9 կմ երկարություն[4]: Թավրիզ-Ջոլֆա երկաթուղին կառուցվել է առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և ընթացքում (1912-1916) Ռուսական կայսրության նախաձեռնությամբ: Նախքան այդ ռուսները կառուցել էին Թբիլիսի-Բաքու, Թբիլիսի-Գյումրի-Կարս, Գյումրի-Երևան-Նախիջևան-Ջուղա երկաթգծերը: Երկաթուղիների ավելի քան կեսը կառուցվել են իսլամական հանրապետության տարիներին, հասցնելով մինչև 13.000 կիլոմետրի (2018):
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Statistical center of iran
- ↑ Jolfa, Iran (city) can be found at GEOnet Names Server, at this link, by opening the Advanced Search box, entering "-3068044" in the "Unique Feature Id" form, and clicking on "Search Database".
- ↑ آبشار آسیاب خرابه
- ↑ Railways in Iran
- ↑ ankakh.com, Ջուղա
- ↑ "Census of the Islamic Republic of Iran, 1385 (2006)". Islamic Republic of Iran. Archived from the original (Excel) on 2011-11-11.