Որդուար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Որդուար
ադրբ.՝ Ordubad
Nakhichevan05.jpg
Օրդուարի թաղամասերից մեկը
Կոորդինատներ: 38°54′17″ հս․ լ. 46°01′23″ ավ. ե. / 38.90472° հս․. լ. 46.02306° ավ. ե. / 38.90472; 46.02306
Երկիր Ադրբեջան Ադրբեջան
Ինքնավար Հանրապետություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Շրջան Որդուարի շրջան
Տվյալ կարգավիճակում 17-րդ դար թվականից
Պաշտոնական լեզու Ադրբեջաներեն
Բնակչություն 40,600 մարդ (1999)
Խտություն 970 մարդ/կմ²
Ազգային կազմ ադրբեջանցիներ
Կրոնական կազմ Շիա իսլամ
Տեղաբնականուն որդուարցի/օրդուբադցի
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ 0136
Փոստային ինդեքս AZ6900
Ավտոմոբիլային կոդ 70
##Որդուար (Ադրբեջան)
Red pog.png

Որդուար, Օրդվատ, Օրդուբադ (տվյալ պահին կոչվում է ադրբ.՝ Ordubad Օրդուբադ), քաղաք ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, Որդուարի շրջանի վարչական կենտրոնը։ Պատմականորեն գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդուարում պահպանվել են դեռ 18-19-րդ դարերում Շահումյան, Կոմսոմոլսկի, Բագիրով և այլ փողոցներում կառուցված ժողովրդական տներ, որոնց թիվը կազմում է շուրջ 50 հատ։ Հիմնականում միահարկ կամ երկհարկ բազմասենյակ բնակելի տներ են, կառուցված աղյուսից և կիսամշակ քարից։ Մուտքերի և լուսամուտների շուրջը, ճակատներում և պատշգամբների վրա կան զարդաքանդակներ[1]

Քաղաքում պահպանվել է 17-18-րդ դարերի կամուրջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։