Ալյաքչի (Ելիզավետպոլի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալյաքչի (այլ կիրառումներ)
Գյուղ
Ալյաքչի
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ԵրկրամասԵլիզավետպոլի գավառ
ՏեղաբնականունԱլյաքչեցի
Ժամային գոտիUTC+3
Ալյաքչի (Ելիզավետպոլի գավառ) (Աշխարհ)##
Ալյաքչի (Ելիզավետպոլի գավառ) (Աշխարհ)

Ալյաքչի, գյուղ Արևելյան Հայաստանում, Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում։ Գտնվում է Շուշիից 33,5 կմ հարավ-արևմուտք՝ բարձրադիր վայրում՝ Հագարիի գետի ձախ վերնագավառում։ Գյուղը շրջապատված էր անտառներով։ Ըստ Ալիշանի Ալյաքչին հանդիսանում է հին Հայելյակ կամ Հալաքս գյուղը։ Նմանատիպ բնակավայր հանդիպում է նաև Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում։ Համաձայն բառարանի, Հալաքսը գյուղ է Սյունիքում և հիշատակված է Տաթևի վանքի նոր հարկացուցակում՝ որպես Հայելյակ (Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեջք գավառում).[1] Ըստ հին հարկացուցակի` Տաթևի վանքին տալիս էր 6 միավոր (դրամ) հարկ։ Համապատասխանում է նոր ժամանակների Հալաք գյուղին, Ելիգավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։

Ալյաքչին 1986 թ.-ի դրությամբ մտնում էր Ադրբեջանի Լաչինի շրջանի կազմի մեջ[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Հալակս». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  2. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - հայելյակ». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 98

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն