Վարդաշեն (Միրզիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վարդաշեն/Միրզիկ
ադրբ.՝ Şəhriyar, Շեհրիար
ռուս.՝ Мирзик
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԳյոյգյոլ շրջան
Այլ անվանումներՄիրզակ, Միրզիկ, Շեհրիար
ԲԾՄ1090 մետր
Խոսվող լեզուներՄինչև 1989թ.-ը՝ հայերեն
Ներկայում՝ ադրբեջաներեն
Ազգային կազմՄինչև 1989թ.-ը՝ հայեր
Ներկայում՝ ադրբեջանցիներ
Ժամային գոտիUTC+4
Վարդաշեն (Միրզիկ) (Ադրբեջան)##
Վարդաշեն (Միրզիկ) (Ադրբեջան)

Վարդաշեն (նաև՝ Միրզիկ, ներկայում՝ ադրբ.՝ Şəhriyar, Շեհրիար), նախկին հայկական գյուղ Ադրբեջանի Հանրապետության Գյոյգյոլ շրջանում՝ շրջկենտրոն Գյոյգյոլից 10-12 կմ հարավ-արևմուտք, Գանձակ գետի ձախափնյա վտակների միջև ընկած սարահարթի վրա, ծովի մակերևույթից 1000-1160 մ բարձրության վրա[1]։

Միրզակ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում և նրա մերձակայքում պահպանված պատմական հուշարձանները վկայում են, որ այստեղ կյանքն անընդմեջ հարատևել է նաև միջնադարում[1]։

Բնակլիմայական նպաստավոր պայմանների շնորհիվ գյուղի տարածքը բնակեցված է եղել պատմական անհիշելի ժամանակներից։ Դեռևս 17-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին Թիֆլիսի հնագիտական ընկերության կողմից Գարդմանում պեղումներ իրականացնող հնագետ Ֆ. Շուլցը գյուղի մոտ հայտնաբերել է կրկնակի թաղումով դամբարան, որտեղից հայտնաբերված իրերը վերագրել է միջին բրոնզի և վաղ երկաթի ժամանակներին։ Այստեղից հայտնաբերված իրերը հուշում են, որը գյուղի տարածքը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից[1][3]։

Նախքան 1989 թվականը՝ բնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակավայրի հարակից անտառների առկայությունը հնարավորություն է տվել զբաղվելու նաև փայտահատությամբ ու փայտի վաճառքով[4][5]։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար պատմում են, որ գյուղը կոչվել է Վարդաշեն, հետագայում, երբ տարածաշրջանը հայտնվել է պարսկական տիրապետության ներքո, վերանվանվել Միրզիկի։ Դա եղել է մի պարսիկ հարկահավաքի անունը, որն առաջարկել է գյուղն իր անունով կոչելու դիմաց գյուղացիներին ազատել հարկից։ Վարդաշենցիները համաձայնել են գյուղը կոչել «միրզա», որը հետո վերածվել է Միրզիկի։ Այս տեսակետի իսկությունը փաստելը դժվար է, սակայն արդեն 17-րդ դարում գյուղն հայտնի էր Միրզիկ անունով, քանի որ Փիլիպպոս կաթողիկոսի գրած մի կոնդակում գյուղը հիշատակված է այդ անվամբ[1][6][7]։

Կրոնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում է գտնվում հայ առաքելական Սուրբ Գաբրիել եկեղեցին, որն այժմ ադրբեջանցիների կողմից օգտագործվում է որպես գոմ։

Հայտնի է, որ 1905-1923 թվականներին Վարդաշենում զուգահեռաբար նաև Բրաջուրում քահանայագործել է Մարտիրոս Եպիսկոպոսյանցը, ով քահանա է ձեռադրվել 1897 թվականին[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան (2004). Հյուսիսային Արցախ. Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն. էջ 394. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  2. «Арешский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  3. «Մշակ», 1903, N 117, էջ 1։
  4. «Նոր-Դար», 1888, N 202, էջ 2։
  5. Սամվել Կարապետյան (2004). Հյուսիսային Արցախ. Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն. էջ 396. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  6. Գրիգորյան Բ., Միրզիկ, թե՞ Վարդաշեն (հատված «Հետքերն անհետանում են» հուշագրությունից) «Գարդմանք», 1996, N 2, էջ 12-13։
  7. Մ.Բարխուդարյան (1895). Արցախ. Բագու. էջ 48.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 57Պ, ց. 3, գ. 259, թ. 4, ֆ. 458Պ, ց. 1, գ. 184, թ. 7:
  9. Սամվել Կարապետյան (2004). Հյուսիսային Արցախ. Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն. էջ 401. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.