Բարսում (Շամքորի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարսում (այլ կիրառումներ)
Ավերված գյուղ | ||
---|---|---|
Բարսում | ||
ադրբ.՝ Çaykənd | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Շամխորի շրջան | |
Համայնք | Շամքորի շրջան | |
Բնակչություն | 0 մարդ (2017) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բարսում (նաև՝ Բարսումաշեն, Պաստուն), նախկին հայկական գյուղ Ադրբեջանի Հանրապետության Շամխորի շրջանում, շրջկենտրոն Շամխոր քաղաքից 20 կմ հարավ՝ Շամխոր գետի ձախակողմյան հարավային ձորալանջին, ծովի մակերևույթից 770-850 մ բարձրության վրա[1][2]։
Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության՝ Բարսում գյուղը հիմնադրել է Բագրատունի Մելիք-Առուստամի առաջնորդությամբ Անի քաղաքից տեղափոխված 35 հայ ընտանիք[1][2][4]։
Բարսումը եղել է 17-րդ դարի սկզբին հանդիսանում էր Շահ-Աբասից մելիքության իրավունք և տիտղոս ստացած Մելիք-Առուստամյանների նստավայր։ Նրանց ենթակայության տակ էին գտնվում նաև Քարատակը, Վերին և Ներքին Ղոթյուլները, Մածնաբերդը և մերձակա այլ գյուղեր[1][4][5][6][7]։
Տոհմի ամենանշանավոր դեմքը Մելիք-Առուստամն էր (1722-1794), ով տեսանելի դերակատարություն է ունեցել Հարավային Կովկասի հասարակական-քաղաքական կյանքում։ 1794 թվականին դավադրաբար սպանվել է Գանձակ քաղաքում և թաղվել տեղի Սուրբ Հովհաննես եկեղեցու գավթի հարավային պատի մոտ[1][4][5][6][7]։
19-րդ դարի սկզբին բարսումցիների մի մասը գաղթում է Թբիլիսիի՝ կենտրոնանալով Հավլաբար թաղամասում։ Որոշ ժամանակ անց, Մելիք Առուստամի ժառանգները վերադառնում են Բարսում և վերահաստատվում իրենց տոհմի կալվածքներում:Բագրատունի Մելիք-Առուստամյանները 19-րդ դարի վերջում հաստատվում են Չինարի գյուղում[1][8]։
1988-1989 թվականներին գյուղի բնակչության բռնագաղթից հետո գյուղն ավերվել է [փա՞ստ]
Պատմական հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարսում գյուղը հարուստ է պատմական հուշարձաններով, որոնց զգալի մասը ոչնչացվել է ԽՍՀՄ ժամանակաշրջանում Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների կազմակերպմամբ։ Հուշարձանների ոչնչացումը շարունակվել է արդեն Ադրբեջանի անկախության տարիներին[1]։
Գյուղի տարածքում եղել են ամրոցներ, վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, հին գերեզմաններ, ինչպես նաև բրոնզեդարյա ամրոցներ, դամբարաններ և հնագիտական այլ հուշարձաններ[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարսումի բնակչությունը բռնագաղթել է 1988 թվականին և հաստատվել Հայաստանի Գեղարքունիքի մարզում[1]։
1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RAA գիտական ուսումնասիրություններ(չաշխատող հղում), Գիրք Զ։ Հյուսիսային Արցախ, Սամվել Կարապետյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3 (հայ.) Արխիվացված 2019-04-01 Wayback Machine, (անգլ.) Արխիվացված 2021-01-12 Wayback Machine
- ↑ 2,0 2,1 «Նոր-Դար», 1893, N 47, էջ 3։
- ↑ «Елисаветпольский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895թ.:
- ↑ 5,0 5,1 «Ցուցակ ձեռագրաց» հ. Բ, Երևան, 1970, ձեռ. N 9153, էջ 882։
- ↑ 6,0 6,1 Լալայան Ե., Գանձակի գաւառ, «Ազգագրական հանդէս», Թիֆլիս, 1899, N 1, էջ 268։
- ↑ 7,0 7,1 «Դիվան հայ վիմագրության», պր. V, կազմեց Բարխուդարյան Ս., Երեւան, 1982, էջ 228։
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 93, ց. 1, գ. 388, թ. 33-34:
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 338)։ |