Վերին շեն (Շահումյանի շրջան)
Արտաքին տեսք
(Վերահղված է Աղջաքենդ Վերինից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերին շեն (այլ կիրառումներ)
Չշփոթել Նոր Վերինշեն հոդվածի հետ։
| Գյուղական համայնք | ||
|---|---|---|
| Վերին շեն | ||
| ադրբ.՝ Yuxarı Ağcakənd | ||
| 40°24′15″N 46°29′28″E / 40.40417°N 46.49111°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Շահումյանի շրջան | |
| Համայնք | Գերանբոյի շրջան և Շահումյանի շրջան | |
| Այլ անվանումներ | Վերին Շեն | |
| Բնակչություն | 1017 մարդ (XIX դարավերջ) | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||

Վերին շեն (գրականության մեջ՝ Վերինշեն), գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Գտնվում է Սև գետակի ձախ ափին, լեռնային վայրում։ 1990-ական թվականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո գտնվում է հակառակորդի հսկողության տակ[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարավերջին ուներ 100 տուն՝ 1004 հայ և 8 տուն՝ 13 թուրք բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն է։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը 1756 թվականին կառուցել էր Մելիք Հովսեփը։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերինշենում ծնվել է պատմական գիտությունների դոկտոր Ղևոնդ Դալլաքյանը (1915-1988)[3]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջեր 390–392.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 801
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 404)։ |
| ||||||||||||||||||
