Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Շահումյանի շրջան
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Կարգավիճակշրջան
Մտնում էԱդրբեջանի ԽՍՀ
ՎարչկենտրոնՇահումյան
Ազգային կազմՀայեր
Տարածք630[1]
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5

Շահումյանի շրջան, (ադրբ.՝ Şaumyan rayonu, հայ․՝ Շահումյանի շրջան) վարչական միավոր Ադրբեջանի ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի մարտի 17-ին, այն բանից հետո, երբ Շահումյանի շրջանի խորհրդային (սովետական) իշխանությունները և Գետաշենի ենթաշրջանի իշխանությունները խնդրանքով դիմել են ԼՂԻՄ-ին, ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանից հետո դիմել է Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդին, Ադրբեջանի ԽՍՀ և ԽՍՀՄ-ին վերանայել և դրական լուծում տալ ԼՂԻՄ-ը Ադրբեջանից Հայաստան տեղափոխելու հարցը:

1991 թվականի փետրվարի 12 Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ շրջանը լուծարվեց և մտավ Գորանբոյի շրջանի մեջ:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանային և Շահումյանի շրջանային Ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նիստը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) կազմավորումը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններում և Ադրբեջանի ԽՍՀ Շահումյան շրջանի տարածքում: Ադրբեջանի ԽՍՀ-ի Շահումյանի շրջանի և Ադրբեջանի ԽՍՀ-ի Խանլարի շրջանի մի մասը մտել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյան շրջանի մեջ:

1992 թվականի ամռանը, ադրբեջանական զորքերի հարձակման ժամանակ, հայ բնակչությունը ստիպված էր գնալ դեպի հարավ: Ղարաբաղյան հակամարտության ընթացքում բնակչության մեծ մասը զոհվեց կամ փախավ Հայաստան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Ռուսաստան[1]:

Ներկայումս Ադրբեջանի վարչատարածքային բաժանման համաձայն, Ադրբեջանի ԽՍՀ Շահումյանի շրջանի նախկին տարածքը մտել է Ադրբեջանի Հանրապետության Գորանբոյի շրջանի մեջ: Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման, Ադրբեջանի ԽՍՀ Շահումյանի շրջանի նախկին տարածքը մտնում է ԼՂՀ Շահումյանի շրջանի մեջ՝ գրավված Ադրբեջանի կողմից:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի
Հայեր
%
Ադրբեջանցիներ
%
Ռուսներ
%
Ընդամենը
1939
12 048
85,9
429
3,1
1 446
10,3
14 032
1959
12 707
77,2
2 744
16,7
974
5,9
16 459
1970
14 599
74,5
3 674
18,7
1 255
6,4
19 599
1979[2]
14 623
73,2
4 150
20,8
1 147
5,7
19 972

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]