Վերին շեն (Շահումյանի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերին շեն (այլ կիրառումներ)
Չշփոթել Նոր Վերինշեն հոդվածի հետ։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
ադրբ.՝ Yuxarı Ağcakənd | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Շահումյանի շրջան | |
Այլ անվանումներ | Վերին Շեն | |
Բնակչություն | 1017 մարդ (XIX դարավերջ) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]
Վերին շեն (գրականության մեջ՝ Վերինշեն), գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Գտնվում է Սև գետակի ձախ ափին, լեռնային վայրում։ 1990-ական թվականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո գտնվում է հակառակորդի հսկողության տակ[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարավերջին ուներ 100 տուն՝ 1004 հայ և 8 տուն՝ 13 թուրք բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն է։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը 1756 թվականին կառուցել էր Մելիք Հովսեփը։
Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերինշենում ծնվել է պատմական գիտությունների դոկտոր Ղևոնդ Դալլաքյանը (1915-1988)[3]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջեր 390–392
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 801
|