Եղցի
Գյուղական համայնք | |
---|---|
Երկիր | ![]() |
Շրջան | Շահումյան |
Այլ անվանումներ | Եղցի գյուղ, Քիլիսա |
Ժամային գոտի | UTC+4 |

Եղցի, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ 1990-ական թվականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո չի վերաբնակեցվել[2]։
Արցախի 2000 թվականի հոկտեմբերի 3-ի օրենքով Քիլիսան վերանվանվել է Եղցի[3]։
Անվան նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի «Եղցի» և օտարալեզու «Քիլիսա կամ Քիլիսալու» անվանումները նշանակում են եկեղեցի։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
17-րդ դարում կառուցված կիսավեր եկեղեցին կանգուն է, որի մուտքի անկյունաքարերը և ճակատակալ քարը խաչքարեր են։ Խաչքարերից երկուսի վրա պահպանվել են արձանագրություններ, որոնցից մեկի վրա նշված է կանգնեցման տարեթիվը
![]() |
Ի թվիս հայոց։ ՈՂԵ։ (1247թ.) էր։ Ես Գրիգոր դարբոյն կանգնեցի զխաչս ինձ և իմ...յիշեցեք | ![]() |
Եկեղեցու հարավային կողմում, գերեզմանոցի տարածքում պահպանվել է արձանագիր տապանաքար։ Գյուղի տարածքում որևէ պատմամշակութային հուշարձաններ կամ դրանց հետքեր չեն պահպանվել, 1923 թվականին ավերվել են քուրդ թուրքալեզու բնակիչների կողմից ովքեր այդտեղ բնակություն էին հաստատել, իսկ գյուղը լքել են 1991-1993 թվականներին Արցախյան ազատամարտի ընթացքում։ 1993 թվականին գյուղը ազատագրվել է[4]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջեր 390–392
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 663
- ↑ Մանուկյան Մարտին (2020)։ Արցախի հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը։ Երևան: ԱՍՈՂԻԿ։ էջ 459
|