Նոր Վերինշեն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերին շեն (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Նոր Վերինշեն | ||
Նոր Վերինշեն գյուղը 2021 թվականին | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շահումյան | |
Համայնք | Քելբաջարի շրջան | |
Մակերես | 3886,0 կմ² | |
ԲԾՄ | 1618 մետր | |
Բնակչություն | 267 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Նոր Վերիշեն (նաև՝ Նոր Վերիշեն), գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[2][3][4][5][6][7][8][9], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[6][7][8][9]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայր[2][3], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի բնակավայր[10]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի ներկայիս հայկական անունը Նոր Վերինշեն է[2][3]։ Գյուղն այդպես է անվանվել 1993 թվականին Քարվաճառի ազատագրումից հետո[2]։ Որոշ աղբյուրներում բնակավայրը կոչվում է Նոր Վերիշեն[2]։ Հայտնի է, որ 1600 - 1812 թվականներին բնակավայրը կոչվել է Խնձորեկ[4]։ Ադրբեջանցիները գյուղն անվանում են Չայքենդ[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 8 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 115 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձրլեռնային է, ունի 3886,0 հա տարածք։ Նոր Վերինշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը։ Համայնքի տարածքում կան բազմաթիվ բնական անանուն սեզոնային աղբյուրներ՝ առվակների տեսքով։
Առկա են գրանոդիորիտների հանքային պաշարներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան պատերազմ (1991-1994)
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերաբնակեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1999 թվականին[11]։
1999 թվականին գյուղի հիմնադիր բնակիչը եղել է Հյուսիսային Արցախի Բանանց գյուղից տեղահանված ճարտարապետ Մարտիրոս Չալումյանը, ով իր տունը կառուցել է մի այնպիսի վայրում, որտեղից լավ երևա իր տունը Բանանցից բաժանող սարը[12]։
44-օրյա պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածը հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[6][7][8][9][13]։
Եռակողմ համաձայնագրի ստորագրումից և տարածքը Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու ժամկետները նշելուց հետո բնակչությունը սկսել է լքել շրջանը, այդ թվում՝ Նոր Վերիշենը։ Հայերի հեռանալն ուղեկցվել է տների հրդեհներով և ենթակառուցվածքների ոչնչացմամբ «որպեսզի չանցնի թշնամուն»[14]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 18-րդ դարի կեսերը Նոր Վերինշենը շրջանի մյուս բնակավայրերի նման ունեցել է հայ բնակչություն, որն աստիճանաբար ստիպված է եղել հեռանալ իր բնակավայրից թյուրքական ցեղերի արշավանքների, լեզգիների թալանչիական արշավանքների հետևանքով։ Հայ ազգաբնակչության հեռացումից հետո այստեղ են հաստատվել քոչվոր թյուրք-քրդական ցեղերը և աստիճանաբար նստակյաց կյանքի անցել։ 1993 թվականին տեղի ունեցած Քարվաճառի ազատագրմամբ ադրբեջանցիները (նախկին թյուրք-քրդական ցեղերի հետնորդները) հեռացել են, որից հետո բնակավայրում վերաբնակություն են հաստատել հայեր, այդ թվում՝ Խորհրդային Ադրբեջանից գաղթածներ[2]։
Ստորև պատկերված աղյուսակով ներկայացված է Նոր Վերինշեն բնակավայրի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների՝
Տարի | 2008 | 2009 | 2010 | 2015 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 224[15] | 227[15] | 255[15] | 267 (56 տուն)[2][3] |
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Նոր Վերինշենը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[6][7][8][9][13]։
Համայնքային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր Վերինշենում գործում էր գյուղապետարան, դպրոց։ Համայնքն ուներ բուժաշխատող[3]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 1] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ[3]։
Բնակավայրի տարածքում առկա են գրանոդիորիտների հանքային պաշարներ[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նոր Վերինշեն գյուղի բնությունը (2015թ․)
-
Նոր Վերինշեն գյուղի դպրոցի շենքը (2015թ․)
-
Նոր Վերիշեն գյուղի լքված տներից (2021թ․)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Հավսաթաղը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Բնակչությունը լքել է բնակավայրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Մռավականք», «Հայաստանի պատմություն» գրքաշար, Երևան, 2019 թվական։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ 4,0 4,1 Սամվել Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, 1999 (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2019-07-02 Wayback Machine)
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
- ↑ «Արցախ, Նոր Վերիշեն. Պատերազմից հետո վերածնվող գյուղը (Տեսանյութ)».
- ↑ «Մարտիրոս Չալումյանը կրկին վտարանդի է, կամ էլ միջազգային տերմինաբանությամբ` կրկին փախստական է».
- ↑ 13,0 13,1 «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ Մենք տուն ենք թողնում, ուրիշները իրենց որդիներին. Քարվաճառում մարդիկ այրում են տները` թշնամուն հանձնելուց առաջ, (արխիվացված 05․04․2021թ․)։
- ↑ 15,0 15,1 15,2 Արցախի Հանրապետության բնակչություն ըստ համայնքների, (արխիվացված 10․03․2022թ․)։
|