Jump to content

Բանանց (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանանց (այլ կիրառումներ)
բնակավայր
Բանանց
ադրբ.՝ Bayan
40°33′41″N 46°08′58″E / 40.56139°N 46.14944°E / 40.56139; 46.14944
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԴաշկեսանի շրջան
ՀամայնքԴաշկեսանի շրջան
ԲԾՄ1000-1100 մ
Բնակչություն2047 մարդ
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմշիա իսլամ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Բանանց (գյուղ) (Ադրբեջան)##
Բանանց (գյուղ) (Ադրբեջան)

Բանանց (ադրբեջանական պաշտոնական անունը՝ Բայան ադրբ.՝ Bayan), գյուղ, ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է շրջկենտրոնից 7 կմ (ուղիղ գծով) հյուսիս-արևելք՝ Արթինաջուր (Կոշկար) գետի ձախ՝ հարավ-արևելահայաց ձորալանջին, Բանանց-Քարհատ և Սևանի ավազան տանող հնագույն ճանապարհին՝ ծովի մակերևույթից 1000-1100 մ բարձրության վրա[1]։

Բայան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[2]։

Հակառակ Բանանցի բազմադարյան գոյության ու ըստ ամենայնի փառավոր անցյալի՝ գրավոր աղբյուրներում Բանանցի մասին պահպանված վկայությունները խիստ աղքատիկ են[1]։

Գյուղի անվան առաջին հիշատակություններից մեկը 1625 թվականից է։ Հայտնի է, որ այդ թվականին «...Պանանցայ ճամահաթն մեծ և փոքր...» մասնակցել էին ավելի վաղ (1453 թվական) ստեղծված մի Ավետարանի նորոգության գործին (նորոգող՝ Հովհաննես Շատախեցի)[3][4][5]։

19-րդ դարի վերջին գյուղը կալվածատերեր Հովսեփ-բեկ Տեր-Իսրայելյանցի և Հովսեփ Տեր-Հովսեփյանցի նստավայրն էր։ Նրանց էր պատկանում Աղխաչ (Շահդաղ) տեղամասը[6]։

1918-20 թվականներին թուրքական զավթիչների և մուսավաթական բանդաների դեմ մղված մարտերում աչքի են ընկել բանանցեցիներ գնդապետ Եգոր Տեր-Ավետիքյանն ու Գրիգոր Օհանյանը (Թաթողլի)[7][8]։

Բանանցի մոտ պահպանված է եղել սեպագիր արձանագրություն[9]։

Գյուղում մեծ շուքով նշվում էր Վարդավառի տոնը[10]։

Բանանցը հարուստ էր ջրաղացներով։ Դրանք բոլորն էլ գործում էին Արթինաջրի ջրերով, ուստի տեղադրված էին ձորի ողջ երկայնքով[11]։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվան ծագումը ստուգաբանվում է որպես «բանանոց», այսինքն՝ «աշխատելու վայր»[12]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնվազն մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներից մինչև գրեթե վերջին բռնագաղթը Բանանցը մշտապես եղել է ողջ երկրամասի առավել մարդաշատ բնակավայրերից մեկը։ Այդ են վկայում գյուղի մերձակայքում պահպանված նախաքրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններից մեզ հասած բազմաթիվ ընդարձակ գերեզմանոցները։ Դա են հաստատում նաև գյուղի տարածքում կանգուն կամ ավերակ եկեղեցիների ու մատուռների առատությունը[12]։

Գյուղի բնակչության թվաքանակի վերաբերյալ վիճակագրական տվյալները, սակայն, առկա են միայն 19-րդ դարի սկզբներից։ Այդ տվյալների հավաքագրումն ու համադրումը հնարավորություն է ընձեռում արձանագրել մի իրողություն, ըստ որի ամբողջ 19-րդ դարում և մինչև խորհրդային կարգերի հաստատումը Բանանցի բնակչության թվաքանակն ընդհանուր առմամբ շարունակաբար աճել է[12]։

1989 թվականի հուլիսի 27-ին գյուղի վերջին բնակիչները ենթարկվեցին բռնագաղթի, որով և հազարամյակների պատմության մեջ առաջին անգամ Բանանցում մարեց հայ կյանքը[12][13]։ Բռնագաղթի ենթարկված բանանցեցիները գլխավորապես բնակություն հաստատեցին Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի և Սյունիքի մարզի Մեղրու ենթաշրջաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և մի շարք այլ բնակավայրերում[14]։

Բանանցը հայտնի էր իր երկարակյացներով։ Նրանցից մեկը՝ Մուսունց հայը, վախճանվել էր 103 տարեկան հասակում։ Այդ կապակցությամբ գրում է «Մշակ» թերթը.

«Նորերս վախճանվեց բանանցի նահապետ Մուսունց Մնացական ապէրը հարիւր ու երեքամեայ հասակում։ Ծնվել է նա 1801 թ....»: Նրան թաղում են «...գիւղի մօտ գտնվող «Տատի սեռ» անունը կրող լեռան գագաթին, այն համոզմամբ, որ նա այն բարձրութիւնից կը պահպանէ գիւղը, բարեխօս կը լինի գիւղի համար Աստուծու առաջ...»[15]

Բանանցաբնակ ազգատոհմերի պատմության ուսումնասիրության առումով ուշագրավ է 1839 թվականին կազմված բնակիչների հետևյալ անվանացուցակը.

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարեթիվՀայ տունՀայ արականՀայ իգականՀայ ընդամենըԱղբյուր
18045110080180[16]
183949191191382[17]
1845 - 477414891[18]
1847 - 485439916[19]
1849 - 509438947[20]
18501185195091028[21]
1852 - 5295171046[22]
1853 - 5365231059[23]
1854 - 5535271080[24]
1856 - 5825621144[25]
1857 - 5895791168[26]
1858 - 5955821177[27]
1860 - 5995841183[28]
1861 - [29]
1863 - [30]
1864 - [31]
1865103[32][33]
1866146[34]
1872 - [35]
1873 - [36]
1874 - [37]
1875 - [38]
1876 - [39]
1877 - [40]
1878 - [41]
1881 - [42]
1882 - [43]
1883 - [44]
1885 - [45]
188617411358601995[46][47]
1887 - [48]
1888 - [49]
1889 - [50]
1890 - [51]
1891 - [52]
1892 - [53]
1893 - [54]
1894 - [55]
1897 - [56]
1898 - [57]
1899 - 138213162698[58]
1900 - 139013332723[59]
1901 - 143613652801[60]
1902 - 143113842815[61]
1905 - 144813922840[62]
1906 - 151614122928[63]
1907 -  -  - 2310[64]
190826211569302086[65][66]
1909 - 146213942856[67]
1910 - 12039712174[68]
1912 - 150814232931[69]
1914 -  -  - 2390[70]
1917400 -  - 2596[71]
1976 -  -  - 1675[72]
1989 հուլիսի 27-իցչկաչկաչկաչկա[13]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործել է յոթ երկաթաձուլարան[73]։

Հայտնի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատներով բանանցեցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Григорян Р. Боль моя, Бананц. Ереван, 2007

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 138
  2. ↑ «Елисаветпольский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  3. ↑ «17-րդ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», հատոր Բ, կազմեցին` Հակոբյան Վ., Հովհաննիսյան Ա., Երևան, 1978, էջ 186
  4. ↑ «Ցուցակ ձեռագրաց», հ. Բ, Երևան 1970, ձեռ. N 10669
  5. ↑ Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 279
  6. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 93, ց. 1, գ. 388, թ. 32-33
  7. ↑ Գ. Օհանյանի մասին տես՝ «Հայաստանի Հանրապետություն», 1995, N 199, էջ 4։ «Գարդմանք», 1998, N 6 (11)
  8. ↑ «Կրթությունը և գիտությունը Արցախում», 2001, N1-2, էջ 84
  9. ↑ Тер-Аветисян С., Памятники древности Карабаха и скифская проблема, Тифлис, 1934, с. 11
  10. ↑ Տէր-Միքայէլեան Ս., Վարդավառի տօնը Բանանցում, «Արձագանք», 1884, N 30, էջ 449
  11. ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 158
  12. 1 2 3 4 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 138-192
  13. 1 2 Դանիելյան Ա., Բանանցն աչքիս առաջ դատարկվեց, «Գարդմանք», 1996, N 3, էջ 1
  14. ↑ Չալումյան Մ., Բռնագաղթված բանանցեցիները Հայաստանում, «Գարդմանք», 1996, N 3
  15. ↑ «Մշակ», 1903, N 162, էջ 2
  16. ↑ “Акты, собранные Кавказскою археологическою коммиссиею”, т. II, Тифлис, 1868, с. 596
  17. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 33-34
  18. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 4-5
  19. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 96-97
  20. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3818, թ. 96-97
  21. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, ֆ. 56, ց. 1, գ. 2596, թ. 110
  22. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3819, թ. 106-107
  23. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 2743, թ. 16-18
  24. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3825, թ. 68-69
  25. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3828, թ. 112
  26. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 74-75
  27. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3831, թ. 41-42
  28. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 108-109
  29. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3835, թ. 147-148
  30. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 15-16
  31. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3846, թ. 23-24
  32. ↑ «Նոր-Դար», 1889, N 204, էջ 2
  33. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 49-50
  34. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 57
  35. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3872, թ. 62-63
  36. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3864, թ. 39-40
  37. ↑ ”Кавказский календарь на 1886 г.”, Тифлис, 1885, с. 124
  38. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3866, թ. 44-45
  39. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 57-58
  40. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3869, թ. 54-55
  41. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3870, թ. 22-23
  42. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3873, թ. 27-28
  43. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3874, թ. 30
  44. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3875, թ. 56-57
  45. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 29
  46. ↑ Վիճակագրական մեկ այլ տվյալով նույն թվականին գյուղն ունեցել է 272 տուն (տես՝ «Նոր-Դար», 1889, N 204, էջ 2)
  47. ↑ “Елисаветопольская губерния. свод статистических данных, извлеченных из посемейных списков населения Кавказа”, Тифлис, 1888, с. 78-79
  48. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3880, թ. 73
  49. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3883, թ. 131
  50. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3884, թ. 226-227
  51. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3887, թ. 150
  52. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3889, թ. 149
  53. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3891, թ. 121
  54. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3895, թ. 77-78
  55. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3896, թ. 174-175
  56. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3899, թ. 147-148
  57. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3897, թ. 169
  58. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3903, թ. 126-127
  59. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3905, թ. 91-92
  60. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3906, թ. 97-98
  61. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3907, թ. 23-24
  62. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, թ. 266-267
  63. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3915, թ. 24
  64. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 240, թ. 2
  65. ↑ Ի դեպ, նույն թվականին գյուղն ունեցել է 2070 բնակիչ (տես՝ ”Кавказский календарь на 1910 г.”, Тифлис, 1909, с. 201)
  66. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 10
  67. ↑ Հայաստանի ազգային արխիվ, Պ56, ց. 18, գ. 764, 117
  68. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3917, թ. 57-58
  69. ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3919, թ. 62-63
  70. ↑ ”Кавказский календарь на 1915 г.”, Тифлис, 1914, с. 98
  71. ↑ Ավետիսյան Մ. Մ., Տեղեկագիր Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի բնակավայրերի ու բնակչության թվակազմի մասին, «Բանբեր Հայաստանի Արխիվների», 1991, N 3, էջ 166
  72. ↑ «Ադրբեջանական սովետական հանրագիտարան», հ. 1, Բաքու, 1976, էջ 541
  73. ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 147
  74. ↑ «Բանանց» ՖԱ պաշտոնական կայք(ռուս.)
  75. ↑ Խորհրդային մեծ հանրագիտարան, 1950 հրատ., հատոր 27, էջ 99(ռուս.)
  76. ↑ Ванян Ася
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 271)։