Գարդման (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գարդման գավառից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարդման (այլ կիրառումներ)
Գարդման գավառը Ուտիքի կազմում

Գարդման (Գարդմանք), Մեծ Հայքի Ուտիք նահանգի 8 գավառներից մեկը։ Գավառի տիրույթները տարածվում էին Շամխոր գետի ավազանի և նրա հարակից տարածքների վրա[1]։

Գտնվում է Հյուսիսային Արցախի և Տավուշի միջև, Ադրբեջանի կազմավորումից ի վեր ամբողջությամբ ընդգրկված է դրա կազմում[փա՞ստ]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը հիշատակվում է նաև Գարդմանք կամ Գարդմանաձոր անուններով[1]։ Զարգացած միջնադարում հայտնի էր Գարդմանի իշխանությունը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Թադևոս Հակոբյանի, այս գավառը տարածվում էր Շամքոր գետի վերին հոսանքի շրջանում[1]։ Գավառի մեծ մասը լեռնային է և անտառապատ[1]։ Երբեմն որոշ հեղինակներ Գարդմանք գավառը սխալմամբ վերագրում էին Արցախ նահանգին[1]։

Գարդմանի տարածքը այժմ բաժանվում է երկու շրջանի՝ Գետաբեկի (առավել լեռնային հատվածը, որով սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը) և Շամքորի (դաշտային հատվածը, որը հասնում է մինչև Կուր գետ)։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարդմանը Շակաշենի (Գյոյգյոլի շրջանի դաշտային հատված), Տուչքատակի (Թովուզի շրջան և Շամշադին) և Աղվեի (Ղազախի և Իջևանի շրջան) հետ միասին կազմել է Ուտիքի հայաբնակ հատվածը։ 18-րդ դարի կեսին Գանձակի խանության հիմնումից հետո հայերն աստիճանաբար հեռանում են ոչ միայն վերոհիշյալ գավառների դաշտային հատվածներից, այլև երբեմն լեռնային հատվածներից։ 1770-ական թվականներին ամբողջությամբ հայափաթվում է Գետաբեկի շրջանը, և միայն գերմանացիների վերաբնակեցումից ու տեղում լեռնային արդյունաբերության հիմնադրումից հետո՝ մեկ դար անց, որոշակի հայ բնակչություն է հաստատվում միայն մեկ բնակավայրում՝ Գետաբեկում։ Ինչ վերաբերում է Շամխորի շրջանին, ապա այնտեղ 20-րդ դարի սկզբին գոյություն ուներ միայն վեց խոշոր գյուղ՝ Բադա (1672), Բարսում (1343), Գառնակեր (1313), Նուկզար (790) Չարդախլու (1422) և Ջագիր (932)։ Որոշակի հայ բնակչություն կար նաև Աննենդֆելդում (Շամքոր)։ Գարդմանում, բացի մի քանի տասնյակ թյուրքալեզու գյուղերից, եղել են նաև մի քանի ռուսական, այդ թվում՝ մեկ ուղղափառ բնակիչներ ունեցող գյուղ, ինչպես նաև մեկ այլ գերմանական ավան՝ Գեորգսֆելդը, և մեկ վրացական գյուղ։

Գարդման գավառում է եղել համանուն ավանը, որի ավերակները գտնվում են այժմյան Գրթմանիկում (Շամքոր գետի աջակողմյան վտակներից մեկի վրա)[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարդման գավառի նշանավոր վայրերից է հայ մատենագիրների կողմից հիշատակված Գետաբակք բերդը[1], Գարդման բերդը, Չարեք բերդը, ինչպես նաև Չարեք վանքը և Գարդման վանքը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարդմանում է գտնվում մի հայտնի պղնձահանք, որն գտնվում է այժմյա Գետաբեկ քաղաքի տեղը։ Այս պղնձահանքերի շահագործումն ունի հնագույն պատմություն- բայց նրա մասին հիշատակությունները հաճախակի են դառնում միայն 10-13-րդ դարերում[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն (5-րդ հրատ.), Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2007 — 243-244, էջեր 243-244 — 520 էջ. — 500 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 700 CC BY-SA icon 80x15.png