Երևարք
Երևարք կամ Երիվարք, գրաբար՝ Երեւարք կամ Երիւարք, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում[1]։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիշատակվում է VII դ «Աշխարհացույց»ում։ Թովմա Արծրունու շարունակողը հիշում է «Երիվարկ» ձևով և գավառում դնում Պաղա բերդը։ Տեղադրվում է Վանա լճից հարավ, հետագայում Կարճկան գավառակի տեղում։ Ունի լեռնոտ մակերևույթ, բարեխառն կլիմա, հարուստ է անտառներով, արոտներով, ջրերով, վայրի կենդանիներով, աղքատ՝ մշակելի հողերով, պտղատու ծառերով։ Կան արծաթի, պղնձի, կապարի հանքեր։ 1909-ին ուներ 22 հայաբնակ գյուղ, որոնց բնակիչները զբաղվում էին խաղողագործությամբ և խաշնարածությամբ։ 1915-ին բնակչությունը տեղահանվեց և զոհվեց։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։