Մ․թ․ա․ 8-րդ դարում ասորեստանական սեպագիր արձանագրություններում հիշատակվում է Սանգիբտու (Սան-գավիթ) անվանումով, որպես Ուրարտուի արքունական տիրույթ և ռազմատնտեսական խոշոր հենակետ՝ շուրջ 80 բնակավայրով։ Ասորեստանի Սարգոն II թագավորն իր արձանագրություններում պատմում է, որ մ․թ․ա․ 714 թվականին ավերել է այդ գավառի բազմաթիվ բնակավայրեր, ինչպես նաև Սարդուրի Բ և Ռուսա Ա արքաների ջանքերով ստեղծված տնտեսական և ռազմական համալիրներ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 632)։