Աղձն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արձնից)

Աղձն, Արձն կամ Արաքսենե[1], գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգում[2]։ Գտնվում է նահանգի հարավարևելյան մասում՝ Տիգրիս գետից հյուսիս։ Ընդգրկել է Արևմտյան Տիգրիսի Արզան և Բաղաղեշ վտակների ստորին ավազանները։ Ուներ ավելի քան 3500 կմ2 տարածություն։ Անտիկ աղբյուրներում հիշատակվում է Arzanenae ձևով։ Եղիշե պատմիչն Աղձնը հիշում է Արզնարզյուն, իսկ Թովմա Արծրունին՝ “Արզն Աղձնյաց” անուններով։ Աղձնը Բիթլիսի լեռնանցքով (Ձորապահակ) անցնող ճանապարհով կապվում էր Մեծ Հայքի կենտրոնական նահանգի՝ Այրարատի հետ։ Գավառը եղել է Աղձնիքի բդեշխության կենտրոնը։ Կենտրոնն էր Արզն կամ Արզան (այժմ՝ Խարզան քաղաքը)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բ.Ն. Հարությունյան, Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանումն ըստ “Աշխարհացոյց”-ի
  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 401 — 992 էջ։
  2. Մեծ Հայքի վարչական բաժանումը

Օգտագործված աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, հ.1, էջ 257

Ծանոթագրություններ և նշումներ